
Իտալական Թուրինում մեկնարկել է Պանիրների ավանդական փառատոնը

Այսօր Թուրինի նահանգի Սաուզե դ’Ուելս քաղաքում մեկնարկում է Պանիրների ամենամյա փառատոնը: Քաղաքում կկատարվի պանիրների լավագույն տեսակների համտեսում, հայտնում է Euromag-ը:
Գաստրոնոմիական ստենդները, որ առաջարկում են համտեսել Պյեմոնտի լավագույն պանիրները, ինչպես նաև շրջանի ուտեստները, որոնց բաղադրության մեջ առկա է պանիր, տեղադրված են քաղաքային այգում:
Փառատոնին մասնակցությունն անվճար է: Հյուրերը պետք է նախապես հաստատեն իրենց մասնակցությունը ու 13 եվրո վճարեն համտեսման համար: