
WTI նավթի գինն ընկել է 1 բարելի դիմաց 40 դոլարից

Brent ապրանքանիշի նավթի գինը Հարավարևելյան Ասիայի բորսաներում նվազել է 1 բարելի դիմաց մինչև 45,02 դոլար:
Տեխասյան WTI նավթի արժեքը նույնպես նվազել է՝ 1 բարելի դիմաց հասնելով մինչև 39,85 դոլարի: Դա ամենացածր ցուցանիշն է 2009-ի մարտից ի վեր:
Հիմնական ֆոնդային ինդեքսները նույնպես նվազել են: Տոկիոյի բորսան բացվել է 2,44% նվազմամբ, Հոնգկոնգի բորսան՝ ավելի քան 3%-ով, Շանհայի բորսայի գնանշումները կորցրել են ավելի քան 5%:
Կիրակի օրը կտրուկ փլուզվել էին Մերձավոր արևելքի բորսաները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: