
Եվրոպական խորհուրդը կդիտարկի Բելառուսի դեմ պատժամիջոցների կասեցման հնարավորությունը

ԵՄ արտգործնախարարների ղեկավարները սեպտեմբերի 4-5-ը Լյուքսեմբուրգում ոչ պաշտոնական հանդիպմանը կդիտարկեն Բելառուսի դեմ պատժամիջոցների կասեցման հնարավորությունը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ԵՄ դիվանագիտական իր աղբյուրին:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշումը՝ ազատել ընդդիմության բանտարկված ղեկավարներին, պայմաններ կստեղծի պատժամիջոցների կասեցման համար: Դա կքննարկվի սեպտեմբերի 4-5-ը»,- ասել է դիվանագիտական աղբյուրը
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Լուկաշենկոն որոշում կայացրեց համաներել ու ազատել 6 քաղբանտարկյալի, այդ թվում՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչին: