
Նյու Յորքում ավելի քան 300 կիսամերկ կին է դուրս եկել երթի

Նյու Յորքում այսօր հարյուրավոր կիսամերկ կանայք են դուրս եկել երթի: Կանայք այդկերպ որոշել են քաղաքի իշխանություններին հիշեցնել այն մասին, որ բաց կրծքով քայլելն ԱՄՆ-ում հանցագործություն չէ, գրում է Daily Mail-ը:
Վերջիններս այդկերպ իրենց բողոքն են արտահայտում Նյու Յորքի քաղաքապետի հանդեպ, ով խոստացել է պայքարել մեգապոլիսի մերկ աղջիկների դեմ:
Կանանց իրավունքների պաշտպանների ձեռքերում եղել են ազդագրեր հետևյալ գրությամբ. «Սա կուրծք է, այլ ոչ թե ռումբ, հանգստացե´ք»:
«Մենք եկել ենք հանդես գալու սեռերի հավասարության օգտին: Եթե տղամարդիկ կարող են քայլել կիսամերկ, հետևաբար, դա ընդունելի է նաև կանանց համար»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները:
Ակտիվիստներով հիանալու համար բազմաթիվ մարդիկ են հավաքվել: Ոմանք ասել են, թե հատուկ սպասել են այդ օրվան: