Բաժիններ՝

Ամստերդամ-Փարիզ գնացքի ուղևորներին փրկած տղամարդիկ կարժանանան Ֆրանսիայի բարձրագույն պարգևին

Բրիտանացի Քրիս Նորմանն ու ամերիկացիներ Սփենսեր Սթունը, Էնթոնի Սեդլերն ու Ալեք Սկառլատոսը, ովքեր նախօրեին Ամստերդամ-Փարիզ գնացքում վնասազերծել էին մի զինված տղամարդու, կարժանանան Ֆրանսիայի բարձրագույն պարգևին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաղորդվում է, որ Պատվավոր լեգեոնի օրդենը զբոսաշրջիկներին կհանձնի անձամբ Ֆրանսուա Օլանդը: Այսօր Փարիզ կժամանի նաև Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

Հիշեցնենք, որ զինված 26-ամյա մարոկկացի տղամարդը հրաձգություն էր բացել գնացքում ուրբաթ երեկոյան: Դեպքը տեղի էր ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Արաս քաղաքի մերձակայքում: Հարձակվողին մի քանի րոպե անց կարողացել էին չեզոքացնել անձամբ ուղևորները: Գնացքը վթարային կանգառ էր կատարել, որտեղ էլ չարագործին հանձնել էին ոստիկանների ձեռքը:

Ինչպես հայտարարել էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը, մարոկկացին առնչություն ունի ինչ-որ արմատական իսլամիստական շարժման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31