Բաժիններ՝

«Նախորդ տարվա համեմատ մարդիկ ստիպված են 25%-ով ավել գումար ծախսել իրեց երեխաների դպրոցական ապրանքների վրա»

Նախորդ տարվա համեմատ գրենական պիտույքների թանկացում կա, և դա առաջին հերթին պայմանավորված է փոխարժեքի տատանումներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ նկատելով, որ մեծածախ շուկայում թանկացումների գործոնը գրեթե բացառվում է, որովհետև ստանդարտ միջակայքով են աշխատում, քիչ են մրցակիցները, իսկ մանրածախում արդեն գնում են տատանումներ՝ 30-100 % միջակայքում:

«Եթե անգամ որոշակի լարվածություն այս պահի դրությամբ չկա՝ պայմանավորված համաշխարհային շուկայում և հատկապես Ռուսաստանում տեղի ունեցող փոխարժեքի տատանումներով՝ առաջիկայում ներմուծվող ապրանքների գների թանկացում կլինի»,- նշեց տնտեսագետը:

Նրա գնահատմամբ՝ նախորդ տարվա համեմատ մարդիկ ստիպված են 25%-ով ավել գումար ծախսել իրեց երեխաների դպրոցական ապրանքների վրա:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ նկատեց, որ սեպտեմբերի մեկ է գալիս, որը պետք է տոն լինի, բայց մեր քաղաքացիները չարչարանքի մեջ են ընկնում. «Եթե համեմատենք միջին աշատավարձը և հաշվի առնենք, որ չորս հոգանոց ընտանիքում մեկն է աշխատում, ու այդ միջին աշխատավարձը բաժանենք չորսի վրա, այդ վիճակում մարդիկ տագնապի մեջ են ընկում և դրան գումարվում են թանկացումները»:

Նա նշեց, որ դրան գումարվում  է նաև այն, որ ապրանքներն են անորակ, որը ևս փչացնում է երեխաների տոնը. «Ի՞նչ ասեմ այն ծնողին, երբ ինքը օգոստոսին գնում է երկու պայուսակ, որոնք սեպեմբերի մեկին պատռվում են»:

Նրա խոսքով՝ մեր երկում 12%-ի համար է միևնույնը, թե ինչ գներ կլինեն, կփոփոխվեն այդ գները, թե ոչ, մյուսներն անընդհատ մտածում են՝ ինչպես անեն, որ կարողանան ապահովել երեխայի տոնը:

Ըստ նրա՝ պետական և հասարակական կառույցները պետք է իրար հետ բարյացակամ ձևով համագործակցեն. «Հայաստանում կա 9.5 հատ սպառողների շահերը պաշտպանող հ/կ, դրանցից  բացի 5.5 էլ հ/կ, որոնց նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, և մենք երբեք չենք տեսել, որ այդ հ/կ-ները բարձրաձայնեն այս կարգի խնդիրները»:

Ա. Պողոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր երեխայի համար դպրոցական իրերի առևտուրը մոտավորապեր կազմում է 30-40 հազար դրամ, բայց նա նաև նկատեց, որ դա ստույգ թիվ չի կարող լինել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս