
«Ինգոլշտադ»-«Բորուսիա» Դ 0:4. Հենրիխ Մխիթարյանը 5-րդ խաղում անընդմեջ աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 2-րդ տուրի «Ինգոլշտադի» դեմ խաղում աչքի ընկավ գոլային փոխանցումով:
Այսպիսով, Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը գոլ+փոխանցում համակարգով միավորներ է հավաքում 5-րդ խաղն անընդմեջ:
Սրանից առաջ նա 3 գնդակ է խփել «Վոլֆսբերգին», 2 գնդակ` Մյոնհենգլադբախի «Բորուսիային» և մեկական` «Հեմնիցերին» և «Օդդին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը