Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարան:

Նախագահը ծանոթացել է այնտեղ բիզնես տարածքի ձեւավորման եւ արդեն գործող պահածոների գործարանի աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կարեւորել է արտադրական հզորությունների համապատասխանեցումն արդի պահանջներին՝ նշելով, որ դրանց ճիշտ ու արդյունավետ օգտագործումը հնարավորություն է տալիս ապահովել տնտեսության կայուն աճ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31