ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ

Այսօրվա ասուլիսին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումներին իրենց կուսակցությունը կողմ է, կողմ են նաև կառավարման համակարգի փոփոխությանը, իսկ «Ո՛չ»-ի շարժմանը չեն մասնակցելու:

Այստեղից լրագրողների մոտ հարց առաջացավ՝ եթե ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է հռչակում, բայց բոլոր հարցերում իշխանություններին «կպած» գնում է, ուրեմն՝ էլ ի՞նչ ընդդիմություն: Պատգամավորը պատասխանեց, որ ընդդիմությունը նախ ինքնանպատակ չէ, որ անընդհատ հակադրվես.

«Մինչև հիմա ընդդիմություններ են եղել, ասել են՝ հեռացի՛ր, հեռացի՛ր, արդյունք եղե՞լ է: Մենք հստակ ասում ենք՝ այն, ինչ որ մեր պետության, ժողովրդի համար լավ է, մենք պետք է այդ ճանապարհով գնանք, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջապես հանձնվել: Ասենք` դու գնացիր հրապարակում միտինգներդ արեցիր, վրաններն էլ խփեցիր, մի ամիս էլ նստած ես, դրա արդյունքում հարց լուծելու իրավական ճանապարհ կա՞: Պետք է գնալ օրենքով սահմանված ընտրությունների ճանապարհով: Այս փուլում Հայաստանում հեղափոխական իշխանափոխության նախապայմաններ չկան և հեղափոխական իշխանափոխությունը ես համարում եմ սպառնալիք պետականությանը»:

Պատգամավոր Վարդան Այվազյանը ևս իր կարծիքը հայտնեց այս հարցի վերաբերյալ. «Օրինակ, ինքը (նկատի ունի Միքայել Մելքումյանին:- Ռ. Մ.) ընդդիմադիր դաշտի պատգամավոր է, մոտավորապես իր առաջարկած 25 պատգամավորական լրջագույն առաջարկներ, օրենսդրական կարգավորման մեխանիզմներ է առաջարկել, որոնց 60 տոկոսին դրական ենք տվել և դա լուրջ տեղ է ունեցել, այիսինք՝ եթե ինքը ընդդիմություն է, չպիտի՞ ընդունեինք իր ասածը: Ընդդիմությունը միայն «չէ» ասելը չէ : Կամ` դիմությունը միայն «հա» ասելը չէ: Դուք շատ եք ծայրահեղացնում»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս