Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ որպես «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ հիմնադրված «Վիքիմեդիա Հայաստան»-ի նպատակն է՝ խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը:
«Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում բացվել է ամերիկաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որ վերջին 18 տարիների ընթացքում նկարչի առաջին ցուցադրությունն է Հայաստանում:
Հունիսի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական, ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին:
ՈՒԵՖԱ-ի աշխատակիցները պատրաստել են հատուկ զեկուցում՝ կապված դեպքի հետ: Այս զեկուցման հիման վրա ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կկայացնի որոշում՝ պատժե՞լ Հայաստանին, թե՞ ոչ:
«Մեր նպատակն է վերացնել ՓՄՁ ոլորտում առկա խոչընդոտները, բիզնեսին կայանալու, ամրապնդվելու հնարավորություն տալ և տնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլեր իրականացնել: Պետք է մեր ընդհանուր ուժերը, ջանքերը համատեղենք և երկիրն առաջ տանենք», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Մենք մեծապես խրախուսում ենք պետական և մասնավոր հատվածների միջև սերտ համագործակցության արդյունքում հեռանկարային ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և դրանով իսկ նպաստում են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ձեռներեցության խթանմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը:
Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ և գլխավորությամբ Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերից կազմված ֆուտբոլի հավաքականը, որը ընկերական հանդիպում է ունենալու Երևանի քաղաքապետարանի թիմի հետ։
«Այդ շռայլությունների, բարեգործությունների ծախսերը որևէ դեպքում չի կարող մտած լինել սակագնի մեջ: Ինքն այլ պարտավորություններ էլ ունի, շռայլություն է արել, պարտքի տակ է ընկել, բայց դա սակագնի մեջ նստած չէ: Հիմա անձնական գործունեության արդյունքում՝ ինքը (ՀԷՑ-ը.- Ա.Ք.) գնացել՝ թանկ վարկ է վերցրել»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունները:
Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Ղրիմի ու Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իր աղբյուրին:
«Փոխադարձ արձագանք, իհարկե, կլինի: Ինչպես ցանկացած այլ իրավիճակում՝ կապված միջազգային գործերի հետ, փոխադարձությունը լինում է դրական: Այս պարագայում այն կլինի բացասական»,-ասել է Լավրովը լրագրողներին:
2015 թվականի մարտի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, թիվ 44 ավտոբուսում հափշտակել են Երևան քաղաքի բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկի պլաստիկ քարտ՝ պատճառելով գույքային վնաս:
«Մեր ստուգումների համաձայն՝ դրանք լուսանկարներ են, որոնք արվել են տարբեր մարդկանց կողմից: Նախնական տվյալներով՝ լուսանկարները նույնական են: Այդ մարդիկ միմյանց չեն ճանաչել: Որպես որսորդներ պնդում ենք, որ դա կատվազգիների ներկայացուցիչ է»:
«Մինչ այս ծրագիրը մենք մտածում էինք միայն հավելվածի տեխնիկական կողմի մասին: Ծրագրի շնորհիվ հասկացանք, որ շատ կարեւոր է անել նաեւ շուկայական հետազոտություն, տարբեր ոլորտների մասնագետների հետ կիսվել մեր ունեցած գաղափարով և լսել նրանց կարծիքը։ Գտնում ենք, որ այդ բաղադրիչներն են ծրագրի հաջողության գրավականը»,- ընդգծում է Հարություն Առաքելյանը, PENNY ստարտափի հիմնադիրը:
Այսօր Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ունեցանք այն, ինչ պետք է ունենայինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշմանը, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Այս վիճահարույց օրինագծին, որին երեկ կտրուկ դեմ արտահայտվեցին ելույթ ունեցող գրեթե բոլոր ՀՀԿ-ականները, դեմ է քվեարկել քաղաքական մեծամասնությունից միայն Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ):
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մտադիր է այցելել Ուկրաինա, ժամկետները ճշտվում են:
Ներկայացնենք լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչ ավերածություններ է գործել Թբիլիսին հունիսի 14-ին պատուհասած ջրհեղեղը Թբիլիսիի կենդանաբանական այգում:
Հերթական ինքնասպանության փորձը գրանցվել է Ալավերդի քաղաքում: 51-ամյա տղամարդը կիսամերկ բարձրացել է 5 հարկանի շենքի տանիք և ցանկացել ցած նետվել:
168.am-ի հարցին, արդյոք նախորդ տարիներին համարժե՞ք է եղել փոխհատուցումը, Ա.Ասատրյանը պատասխանեց, որ անցած տարի սակագնի բարձրացումից հետո օգոստոսի մեկին ավելացվեցին անապահովության համակագում գտնվող ընտանիքների նպաստների չափերը, որոնք ազդեցությունից մի փոքր ավելի նախատեսվեցին և բարձրացվեցին: Նա հավաստեց, որ այս տարի էլ դա կարվի:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը եւ դրան կից բանաձեւի նախագիծը ներառված են ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի օրակարգում:
ԱՄՆ սենատը հավանության է արժանացրել 2016 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել էր օրինագծի վերաբերյալ իր անհամաձայնության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Կոնգրեսի սենատը, չնայած Սպիտակ տան առարկություններին, ընդունել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական ծախսերի օրինագիծը, որն սկսվում է հոկտեմբերի 1-ից: Ենթադրյալ ծախսերի գումարը կազմում է 612 մլրդ դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դիմումների ընդունման համար սահմանված մեկ տարվա ժամկետը լրացել է 2015թ. մայիսի 10-ին: Մեկ տարվա գործունեության ընթացքում «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել թվով 3210 անձանց:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին երեկ քննարկված նախագծերը՝ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունների և կից նախագծերի փաթեթը, մասնավորեցման ենթակա պետական գույքի ցուցակում «Հայփոստը» ընգրկելու հարցը, ինչպես նաև «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխությունները:
Սպիտակամորթ Դիլան Ռուֆը, ով կասկածվում է ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չառլսթոն քաղաքի աֆրոամերիկյան եպիսկոպոսական եկեղեցում սևամորթների գնդակահարելու մեջ, հանցագործությունը պլանավորել է մոտ կես տարի, հայտնում է ABC-ն՝ հղում կատարելով ենթադրյալ հանցագործի ընկերոջը՝ Դալթոն Թայլերին:
Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականին Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այնուհետև Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտում: 2006 թվականի մայիսից ԵՊՀ ռեկտոր է:
Եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբ) երեկ կայացած նիստում այդպես էլ համաձայնության չի եկել Հունաստանի հետ բարեփոխումների ծրագրի վերաբերյալ՝ որպես փոխզիջման վերջնաժամկետ սահմանելով հունիսի 30-ը: