Բաժիններ՝

Սենատը քվեարկել է 2016թ. ԱՄՆ պաշտպանական քաղաքականության օգտին

ԱՄՆ Կոնգրեսի սենատը, չնայած Սպիտակ տան առարկություններին, ընդունել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական ծախսերի օրինագիծը, որն սկսվում է հոկտեմբերի 1-ից: Ենթադրյալ ծախսերի գումարը կազմում է 612 մլրդ դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նոր բյուջեն, ինչպես հաղորդվում է, թույլ կտա զինել Ուկրաինային, կկանխարգելի ռազմաբազաների փակումն ու կդժվարացնի Բարաք Օբամայի աշխատանքը՝ դադարեցնել Գուանտանամոյում բանտի գործունեության դադարեցնումը:

Սենատը ընդունել է օրինագիծը 71 կողմ, 25 դեմ ձայնով: ԱՄՆ նախագահ Օբաման սպառնացել է վետո կիրառել:

Ներկայում մնում է օրինագիծը հարմարեցնել այն տարբերակի հետ, որը ավելի վաղ հավանության էր արժանացրել Ներկայացուցիչների պալատը:

Այն բանից հետո, ինչ հավանության էին արժանացել ԱՄՆ պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները, դեմոկրատները արգելափակել էին օրինագիծը: Ներկայում բանակցություններ պետք է տեղի ունենան՝ համաձայնեցնելու դեմոկրատների ու հանրապետականների դիրքորոշումը ԱՄՆ ռազմական բյուջեի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իրանի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերը ոչ մի դեպքում չպետք է քննարկման առարկա դառնան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Ալի Մոհամադ Նայինին։«Ազգային անվտանգությունը, պաշտպանությունն ու ռազմական հզորությունը Իրանի «կարմիր գծերի» թվում են, որոնք ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և որոնց շուրջ չի կարելի պայմանավորվել», – նրա խոսքերը մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:Ավելի վաղ IRNA գործակալությունը, վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին, հաղորդել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում:Ապրիլի 12-ին իրանական և ամերիկյան պատվիրակությունները խորհրդակցությունների առաջին փուլն են անցկացրել Օմանի մայրաքաղաքում։ Ըստ կողմերի՝ բանակցություններն անցել են կառուցողական և դրական մթնոլորտում։