«Եթե դուք նախագահ ասելով նկատի ունեք Սերժ Սարգսյանին, ես չեմ ճանաչում նախագահ Սերժ Սարգսանին: Որքանով հայտարարությունը կազդի, թույլ տվեք չմեկնաբանեմ: Ս. Սարգսյանի հայտարարության վերաբերյալ դիրքորոշում պետք է հայտնի քաղաքացիական շարժումը»:
1990-ականների հոլիվուդյան սեքս խորհրդանիշը սիրավեպ է սկսել իսպանուհի Ալեխանդրա Սիլվա Ֆրիդլանժի հետո, ով իրենից կրկնակի փոքր է տարիքով:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Հրաչյա Բ.-ն, որը 2009 թվականից Լիտվիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր գողություն կատարելու մեղադրանքով:
Վերջերս արված հետազոտությունները, ըստ healthylifetricks.com-ի, ցույց են տվել, որ կիտրոնի և ցիտրուսային մրգերի բաղադրության մեջ մտնող լիմոնոիդները կանխարգելում և կանգնեցնում են քաղցկեղի բջիջների զարգացումը, հատկապես՝ կրծքագեղձի քաղցկեղի:
Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեր ոչ մի պահանջը չի բավարարում: Այսօր մնում ենք այստեղ, դեռ մնում ենք այստեղ: Կոչ ենք անում վաղը ժամը վեցին մոբիլիզացվել Բաղրամյան պողոտայում:
Կյանքի 68-րդ տարում կյանքից հեռացել է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵՊՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջից, Հովհաննիսյանը մահացել է հունիսի 27-ին
«Ո՞վ է լինելու հաջորդ նախագահը» անգլալեզու հարցին Google-ը տալիս է այդ պատասխանը:
Հունիսի 26-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
57-ամյա բրիտանացի դերասան Սթիվեն Ֆրայն ու ամուսինը՝ Էլիոթ Սփենսերը, որոշել են մոտ ապագայում երեխա որդեգրել, հայտնում է Hello պարբերականը:
«Կարծում եմ՝ առաջին քայլերն ուղղված կլինեն Մոսկվային վստահեցնելու, որ շարժումը հակառուսական չէ, այլ ՀԷՑ-ի հետ կապված խնդիրների արդյունք: Վարագույրի հետևում գուցե նաև որոշ խնդիրներ լուծվեն, ներառյալ՝ Հայաստանի ֆինանսավորման մեծացումը: Բայց արագ զիջումներ երևի չեն լինի սակագնի հարցում, քանի որ իշխանությունները հասկանում են, որ այդ փոքր հաղթանակը կարող է ցուցարարներին ոգևորել՝ ավելի լուրջ պահանջներ դնեն, ներառյալ՝ նախագահի հրաժարականը»:
Դիտարկմանը՝ գուցե սա մի փոքր քայլ է, որին կհաջորդի հաջորդ մեծ քայլը, նա չհամաձայնեց. «Սա ոչ մի քայլ էլ չի, չեմ ուզում, որ ոչ ոք այդ մանիպուլյացիային ենթարկվի: Մինչև մարդկանց վճարելը կառավարությունն է վճարելու, բայց, կներեք, կառավարությունն էլ մեր պետական բյուջեից է վճարելու, մեր միջոցներից, ո՞վ է ասել, որ մենք այդ թույլտվությունը տալիս ենք կառավարությանը»:
Հունիսի 27-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ 4-րդ գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողոշրջվել է և ծուխ է դուրս գալիս, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ. նրանք չեն դադարեցնելու պայքարը՝ մինչև որոշումն ամբողջությամբ չկասեցվի:
Շիրակի մարզի անօթևանները կստանան Բնակարանի գնման վկայագրեր:
Անցած շաբաթ զույգը միասին ուղևորվել էր հանգիստը վայելելու Փեքերի 88 մետրանոց զբոսանավով: Նրանք ուղևորվել էին Կապրի կղզի, որտեղ էլ նրանց լուսանկարել են պապարացիները:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ իրենց պահանջը մնում է ուժի մեջ, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ է:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ակտիվիստներից մեկը բարձրախոսով՝ դիմելով ցուցարարներին հարցրեց. «Ժողովուրդ ջան, չե՞նք հեռանալու չէ՞, գիշերելու ենք այստեղ, չէ՞»: Սրան հետևեց ցուցարարների դրական պատասխանը:
Հարցին, թե հնարավո՞ր է իշխանություններն այս քայլին դիմեցին՝ անհանգստանալով ՀՀ-ում հնարավոր հակառուսական տրամադրությունների աճից` նա պատասխանեց, թե քիչ հավանական է: «Ինձ թվում է, որ Պերմյակովին հանձնելու, աուդիտի անցկացման համաձայնությունը ոչ թե մեր Կառավարությունն է տվել, այլ երևի ռուսական կողմը՝ հասկանալով, որ ռուսական կազմակերպության վարած բիզնեսն է երկիրը հասցրել այս իրավիճակին, ապա ինքն ունի պատասխանատվություն իր ստեղծած խնդիրներ լուծելու հարցում: Եկեք դիտարկենք արդյունքը, քանի որ արդյունքն է կարևոր»,- ասաց Թևան Պողոսյանը:
Բնական այս դեղամիջոցը հարուստ է ակտիվ բաղադրիչներով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վատ հիվանդությունների դեմ: Այնուամենայնիվ, այս դեղամիջոցը կարող են օգտագործել նաև բոլոր նրանք, ովքեր առողջ են:
«Էլկտրաէներգիայի թանկացումը տարեկան կազմում է 36 մլրդ դրամ, որը վճարվելու է բյուջեից, իսկ բյուջեն մեր փողերն են, դա բյուջեի զգալի տոկոսն է կազմում և շատ ավելի շատ է, քան բյուջեից հատկացվում է գիտությանը կամ թեկուզ Պաշտպանության նախարարությանը: Ինչո՞ւ պետք է այդ գումարը տան ՀԷՑ-ին: Ժողովրդի հաշվին փորձում են ժողովրդի ծախսերը հոգալ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոնեսյանը՝ խոսելով ՀՀ նախագահի հայտարարության մասին, որի համաձայն՝ մինչև եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի գազի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ժամանել է Վիեննայի Palais Coburg հյուրանոց, որտեղ տեղի են ունենալու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հայտնում է RIA Novosti-ն:
«Մեկ, երկու, երեք ամիս հետո շատ ավելի հետաքրքիր բան կլինի և կարծում եմ, որ մենք բոլորս շատ ավելի շատ խիստ կուրախանանք»: Հարցին, թե ինչ է լինելու, նա պատասխանեց. «Չեմ ասի, թող մի քիչ ինտրիգա մնա»:
Բոլորը հասկացան, որ հանրության դեմ խաղ չկա, դա հասկացավ Վովա Գասպարյանը, ապա իր վերադասերը: Այս հաջողված մշակույթը հետագայում կարող է օգտագործվել ավելի համակարգային խնդիրներ լուծելու համար:
Նա նշեց, որ իրենք հանդուրժողականությամբ են լցված: Հարցին՝ արդյոք կսպասե՞ն մինչև նրանք հեռանան, Վլադիմիր Գասպարյանը դրական պատասխան տվեց: Դիտարկմանը, որ հունիսի 23-ին ոստիկանությունը ուժ է կիրառել, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Մենք գիտենք՝ ինչ ենք կիրառում: Դուք չգիտեք դեռ՝ ինչ է ուժ կիրառելը, հոգիներս: Մենք ուժ այդ օրը չենք կիրառել»:
«Դեմ եմ» նախաձեռնությանանդամ Դավիթ Մանուկյանը, ով ակտիվորեն մասնակցում է «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիային՝ քիչ առաջ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ամենևին էլ իրենց պահանջի իրականացում չէ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արարատի մարզի Շահումյան գյուղից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Սվետլաննա Հ.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ դիմելով ցուցարարներին, ասաց. «Գնացեք՝ ծանոթացեք ՀՀ նախագահի որոշմանը»: Նա ավելին չասաց, փոխարենը՝ Բաղրամյան պողոտայից ոստիկանները նրա այս հայտարարությունից հետո՝ հեռացան:
Եկե՛ք լուծենք խնդիրը և եկե՛ք այնպես անենք, որ ընթացքում որևէ փորձություն չբերենք մեր գլխին: Չափն անցնել որևէ դեպքում չի կարելի. ոստիկանությունը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, բայց դա մեր նպատակը չէ: Եվ Աստծո սիրուն, հերի՛ք է կաթվածահար անեք քաղաքի կենտրոնը, պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է, անցե՛ք ավելի հանգիստ միջոցների, ազատե՛ք Բաղրամյան պողոտան և օգնե՛ք լուծումների փուլում և դրանց հանդեպ վստահության ամրապնդման հարցերում:
Ոստիկանական ուժերն այսօր ավելի ուժեղացված հսկողություն են իրականացնում Երևանում: Բազմաթիվ ոստիկանները կուտակված եբ Մաշտոց պողոտայի սկզբնամասում: