Գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսը՝ «Մոխրագույնի 50 երանգները» եռագրության հեղինակը, 2015թ. իր կարողությունը ավելացրել է մինչև 58 մլն դոլար, հայտնում է The Guardian-ը:
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վալտեր Ֆելդմանը հայտարարել է որոշման մասին առ այն, որ ազգային հավաքականի գործող մարզչական շտաբը կպահպանվի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հունիսի 29-30-ը Երևանում անցկացվող «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին:
Արսեն Գրիգորյանը ճիշտ լուծում է ուզում:
ՀԷՑ-ում աուդիտի միջոցով չարաշահումներ պարզել հնարավոր չէ. փաստաբան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին:
Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսում է աուդիտի անցկացման մասին: Մինչդեռ հայտնի է, որ յուրաքանչյուր տարի կատարվում է Հայաստանի էլեկտրական ցանցերի ֆինանսական վիճակի աուդիտ և տրվում է գնահատական: Մասնավորապես, վերջին` 2014թ.-ի աուդիտի արդյունքում հեղինակավոր «Էռնստ էնդ Յանգ» (Ernst&Young) կազմակերպությունը ՀԷՑ-ը գնահատել է որպես վատ կառավարվող և ոչ վարկունակ ընկերություն:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հրապարակեց իրենց շարժման հետագա անելիքները:
Հունիսի 29-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պոողոտայում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք (բեռնախցիկը փակ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 29-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Գագարին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լուի Վան Գալը շարունակում է փնտրել արդյունավետ հարձակվող` «կարմիր սատանաների» համար:
«Երեկ այնտեղի խումբը, ովքեր ցույց էին տալիս, թե իրենք են «առաջնորդները», ցանկանում էին ծեծել Վաղինակին»:
2014 թվականին աշխարհում իրականացվել է 13463 ահաբեկչական հարձակում, ինչը 2013 թվականի համեմատ 35 տոկոսով ավելի է:
Ոստիկանության ծառայողները հունիսի 28-ին, ժամը 19.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ստեփան Գ.-ին, որը խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է կատարել:
Բաղրամյան պողոտայի ցույցի նոր կազմակերպիչը չի տարբերում ՀԷՑ-ը ՀԾԿՀ-ից:
2015թ. մայիս-հունիս ամիսներին սուր «աղիքային ինֆեկցիա», «կլեբսիելա» և «շիգելլա զոնե» ախտորոշումներով «Արմավիր» ԲԿ է դիմել 50 երեխա, որոնցից 38-ը տարբեր մանկապարտեզների սաներ են, 11-ը որևէ ուսումնական և նախադպրոցական հաստատություններ չեն հաճախել, իսկ մեկ երեխան դպրոցական է:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունելու է Բոսնիայի և Հերցեգովինայի «Զրինսկիին»:
Լոնդոնյան բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Երևանի ժամանակով ժ. 9:47-ի դրությամբ էժանացել է 0,88-ով (1,39%)՝ մինչև 1 բարելի դիմաց 62,38 դոլար: Անցած ուրբաթ օրը շուկայի փակման ժամանակ ֆյուչերսների արժեքը ավելացել էր 0,06-ով (0,09%)՝ մինչև 1 բարելի դիմաց 63,26 դոլար:
«Կարմիր սատանաները» Գերմանիայի հավաքականի 30-ամյա կիսապաշտպանին երաշխիք են տվել, որ նա կունենա իր մշտական տեղը թիմի հիմնական կազմում:
Ֆոտոշարք Ազատության հրապարակից և Բաղրամյան պողոտայից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։
Հունիսի 29-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր – Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սիրիայի իշխանությունները վստահ են, որ Սիրիայում ճգնաժամի որոշումը պետք է ընկած լինի քաղաքական հարթությունում, հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալլեմը, հայտնում է RIA Novosti-ն:
Այսօր՝ 2015թ.-ի հունիսի 29-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի որոշումը, համաձայն որի մերժվում է քրեական գործի հարուցումը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Սիրիական բանակը հայտնել է, որ զինյալներից ազատել է ռազմավարական նշանակության Հասաքե քաղաքի կարևոր շրջաններից մեկը ԴԱԻՇ-ի զինյալների կողմից գրավելուց մի քանի օր անց, հայտնում է Reuters-ը:
Այսօր կրկին գյումրեցիները հավաքվել են Թատերական հրապարակում՝ աջակցելու և զորակցելու մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, սակայն գյումրեցիները այսօրվանից դադարեցնում են նստացույցը:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէնեգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Պողոտայում քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ իրենք կազմակերպչական, անվտանգության և հարթակ ձևավորելու խնդիր ունեն: Նա նշեց, որ պողոտայում բաց հարթակ է ձևավորվում, որտեղ կխնդրեն հիմնականում մասնագետներին հանդես գալ իրենց հիմնական պահանջների վերաբերյալ՝ 3 րոպե ժամանակով:
Նպատակները կարող են բազմազան լինել՝ սկսած իշխանափոխությունից, մինչև արտաքին քաղաքական կողմնորոշմանը վերաբերող պահանջներ, ու քաղաքացիներն իրենք կարող են որոշել՝ շարունակո՞ւմ են պայքարն արդեն քաղաքական հարթությունում, թե՞ ոչ: Բայց, կրկնում ենք, ամենակարևորը քաղաքական ուժերի ազնվությունն է, որը մինչ այս պահը չի դրսևորվում:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 1-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին` ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն:
Հունաստանի ֆինանսական համակարգի սահմանափակումների պատճառով եվրոպական բանկերի բաժնետոմսերը կտրուկ նվազել են: Եվրոպական բանկերը Հունաստանի պատճառով 1 օրում կորցրել են ավելի քան 50 մլրդ եվրո այն բանից հետո, երբ Հունաստանը հունիսի 28-ին սահմանափակող միջոցառումներ անցկացրեց , հայտնում է Bloomberg-ը: