«Մենք հետևողական ենք ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովման հարցում» .Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը: Երկօրյա ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Այս միջոցառումը, որն արդեն կազմակերպվում է 8-րդ անգամ, իր շուրջն է համախմբում նորագույն տեխնոլոգիաներ ու ծառայություններ առաջարկող ընկերություններին` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու տեխնոլոգիական զարգացման ձեռքբերումները, նորագույն մոտեցումներն ու լուծումները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություն­ներից մեկն է: Մենք մեծապես խրախուսում ենք պետական և մասնավոր հատվածների միջև սերտ համագործակցության արդյունքում հեռանկարային ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և դրանով իսկ նպաստում են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ձեռներեցության խթանմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը:

Digiteq6

Կարդացեք նաև

Digiteq7

Digiteq5

Digiteq3

Digiteq2

Digiteq1

2014 թվականին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում արդեն այս տարվանից ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Մենք հետևողական ենք ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովման հարցում:

Տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն ու առաջարկություններն այսօր հաջողությամբ կիրառվում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպումն ու անցկացումը ևս կարևոր խթան է հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տեխնոլոգիական լուծումների կիրառման մակարդակի բարձրացման համար»: Ամփոփելով ելույթը՝ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ կառավարությունը լինելու է ՏՏ ոլորտի զարգացման աջակիցը և գործընկերը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է ֆորումին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, ծառայություններին և նոր գաղափարներին:

Նշենք, որ ամենամյա ԴիջիԹեք 8-րդ բիզնես ֆորումին մասնակցում է ՏՏ ոլորտի, բիզնեսի այլ բնագավառների և պետական կառավարման ոլորտի շուրջ 70 ընկերություն: Այս տարի առաջին անգամ ֆորումի շրջանակում տեղի է ունենալու Դիջիբիզնես մրցանակաբաշխություն. տարբեր անվանակարգերով մրցանակ է շնորհվելու ոչ ՏՏ ոլորտի՝ իրենց գործունեության մեջ առաջատար տեխնոլոգիական լուծումները հաջող կիրառող 10 ընկերության:

 

Տեսանյութեր

Լրահոս