Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փողոց, որտեղից հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի:
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու աներոջը:
Հետաքննության առիթ են հանդիսացել «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստ Ալբերտո Լոպոյի ոչ միանշանակ հայտարարությունները:
Ես միշտ հիացել եմ սև խոռոչներով, գալակտիկաներով և ընդարձակվող Տիեզերքով: Սակայն, ի սկզբանե ուսումնասիրել եմ ֆիզիկա և մտել եմ աստղագիտության ոլորտ աստղագիտական սարքավորման միջոցով: Մասնիկների ֆիզիկայից անցել եմ աստղագիտությանը, քանի որ այն ժամանակ աստղագիտական հետազոտությունները կազմակերպվում էին փոքր խմբերով, որտեղ երիտասարդ գիտնականները կարող էին ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան մասնիկային ֆիզիկոսների հսկայական կոնսորցիումը:
Անցած տարեվերջին Քենդալ Ջենները կնքեց իր առաջին խոշոր պայմանագիրն ու դարձավ Estee Lauder-ի դեմքը: Այսօր արդեն համացանցում են հայտնվել Modern Muse Le Rouge օծանելիքի բույրի գովազդային հոլովակը, որը ներկայացնում է մոդելը, հայտնում է spletnik.ru-ն:
Ժամը 19:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցում գտնվող Գիտահետազոտական ինստիտուտի տարածքում կատաղած շունը հարձակվել և վնասել է երեխային, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ձեզ ենք ներկայացնում հրաշալի բաղադրատոմս. 200գ ծիրանի չիր, 200գ չամիչ, 200գ ընկույզ, 200գ սև սալորի չիր, 3ճ/գ մեղր և մեկ կիտրոն: Չրերը լվացեք, վրան եռացրած ջուր լցրեք, ապա չորացրեք: Կիտրոնը լվացեք, կտրատեք, հեռացրեք կորիզը: Բոլոր բաղադրիչներն անցկացրեք մսաղացի միջով: Ստացված խառնուրդին ավելացրեք մեղր և լավ խառնեք: Ստացված զանգվածը պահեք սառնարանում և կերեք ամեն օր 1թ/գ:
Հունիսի 11-ին, ժամը 20.22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շուկայի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` կռունկից ցած նետվելով:
Մամուլում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի՝ Հայաստանի հավաքականի առաջին դարպասապահ Ռոման Բերեզովսկին առաջարկ է ստացել Երևանի «Փյունիկից»:
Հունիսի 11-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը:
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրոյի ու հայտնի մոդել Քելլի Ռորբախի սիրավեպի մասին լուրերը հաստատվում են, գրում է starslife.ru-ն:
Ինչ խոսք, շատ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատանքի է արժանանում, բայց իմ խորին համոզմամբ, որևէ ստեղծագործության կենսունակությունը մրցանակները չէ, որ վավերացնում են, այլ կոնկրետ գրական գործի դեպքում՝ ընթերցողի հետաքրքրությունն ու գրքի պահանջվածությունը: Էկոյի վեպը, կարծում եմ, կարևոր էր ունենալ հայերեն, քանի որ 20-րդ դարի գրականության կարևոր վեպերից է, պոստմոդեռնիզմի կոթող:
Պահենք՝ ի՞նչ էնենք: Անասունը 70-80 հատ տուկ կուդե, մե հատը կառնիմ 1200-ից 1500 դրամով: Եթե, կաթը էժան պտի էղնի, եկամուտ չտա, կմորթեմ: Հարեւաններս արդեն 1-2 հատ մորթել են, սաղս էլ կմորթենք: Մենակ գոմ գա՞լն է քյարներս:
Ինչպես տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն, «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կտրուկ արգելք է դրել ցանկացած գործարքի վրա, որը կառնչվի 25-ամյա ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի հեռանալուն:
Միայն տնտեսական կայուն զարգացման պարագայում է հնարավոր երաշխավորել պետության և հասարակության խնդիրների արդյունավետ լուծումը, ներկա և ապագա սերունդների բարեկեցությունը:
ՌԴ-ի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի խոսքով՝ տեսականորեն Իրան-Հայաստան երկաթգիծը կարող էր լավ պրոյեկտ լինել, եթե չլինեին տնտեսական խնդիրներ, տարաձայնություններ ԵՏՄ-ում և չկարգավորված հարաբերություններ Վրաստանի և ՌԴ-ի միջև։
Հունիսի 10-ին, ժամը 19.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Սպասվող փոփոխությունների մանրամասների առումով հարցին ի պատասխան` գործադիր իշխանության ղեկավարը խորհուրդ տվեց սպասել մի փոքր` խոստանալով, որ օրեր անց այդ փոփոխությունների մասին պաշտոնապես տեղեկություն կհրապարակվի:
Վաղը՝ հունիսի 12-ին, Ազգային պատկերասրահը նոր տնօրեն կունենա: Մշակույթի նախարարությունում տնօրենի պաշտոնի համար կմրցեն երեք հավանական թեկնածուներ, որոնց անունները, սակայն, գերատեսչությունը մինչև վաղը գաղտնի կպահի: Օրեր առաջ 168.am-ին հայտնի էին դարձել հավանական թեկնածուների անունները՝ Արման Ծատուրյան, Արթուր Ավագյան, Սաթենիկ Վարդանյան:
Մանկական մահացությունն համարվում է առաջնային խնդիր ամբողջ աշխարհում: Մեր հանրապետությունում վերջին տարիներին գրանցվել է մանկական մահացության դեպքերի թվի նվազում:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության մեքենավար Ժորա Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ։
Մայիսին անգլիական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հրապարակվել, ըստ որի՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում «Բարսելոնան» ստիպված կլինի 4 մլն եվրո վճարել «Արսենալին»՝ Թոմաս Վերմալենի համար:
37-ամյա Սաղաթելյանը Լոս Անջելեսից Նեդ և Մարիամ Սաղաթելյանների որդին է։ Նրա մայրը եղել է Բևեռլի-Հիլզում գտնվող «Կարտիե» զարդերի խանութ սրահի ղեկավարի օգնականը, իսկ ներկայումս թոշակառու հայրն աշխատել է Կալիֆոռնիայի սպառողների իրավունքների պաշտպանության վարչությունում։ Ալեն Սաղաթելյանի առաջին ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ Ներկայումս ամուսնացած է Ջեննի Հելլերի հետ, ում հանդիպել էր Հարվարդի համալսարանում ուսանելու ընթացքում։
Հունիսի 11-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան փողոցում` Հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները: Վարչություն է հրավիրվել երեք քաղաքացի, որոնք այս տարվա ընթացքում վնասված տրանսպորտային միջոցներ են ներկրել հանրապետություն:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել և ծանոթացել է վարչական շրջանի մշակույթի տանն իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կարևորելով ծրագրի իրականացումը` դպրոցի տնօրենը նշել է, որ աշխատանքների ավարտից հետո մշակութային օջախն ամբողջովին նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված իր դռները կբացի շուրջ 200 սաների առջև:
Օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է օրը 0,8-0,12 գրամ կալցիում։ Կախված տարբեր հանգամանքներից` յուրացվում` աբսորբացվում է սննդամթերքի հետ ներմուծված կալցիումի 25-40 %-ը։ Մեր խնդիրն է` շեղել այդ տարբերությունը դեպի վերին շեմը։
Բաքվում կայանալիք Եվրոպայի մարզական առաջին խաղերի մեկնարկին դեռ մեկ օր կա, սակայն արդեն լուրջ միջադեպ է տեղի ունեցել մասնակիցների հետ: Ինչպես տեղեկացնում է Ավստրիայի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այսօր առավոտյան վրաերթի են ենթարկվել երեք ավստրիացի մարզուհիների:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ աշխատանքների ավարտից հետո մշակութային օջախ հաճախող 990 սաների համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները:
«Մոսկվան հրաշալի քաղաք է, իսկ ռուսաստանցիները ֆուտբոլի մոլի երկրպագուներ են: Ես Ռուսաստանում եմ գտնվում արդեն 4 տարի և ոչ մի անգամ չեմ հանդիպել ռասիզմի դրսևորումների: Կարծում եմ, որ Ռուսաստանում 2018թ. կլինի գերազանց Աշխարհի չեմպիոնատ»: