Բաժիններ՝

Լավրովը խոստացել է «հայելային» պատասխան տալ Ռուսաստանի գույքի վրա կալանք դնելուն

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «հայելային» կերպով կպատասխանի արտասահմանում Ռուսաստանի գույքի վրա կալանք դնելուն, հայտնում է Interfax-ը:

«Փոխադարձ արձագանք, իհարկե, կլինի: Ինչպես ցանկացած այլ իրավիճակում՝ կապված միջազգային գործերի հետ, փոխադարձությունը լինում է դրական: Այս պարագայում այն կլինի բացասական»,-ասել է Լավրովը լրագրողներին:

«Մենք հիմա, առաջին հերթին, պետք է հայելային պատասխան տանք այն բանին, ինչ արվում է մեր դեմ»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ ռուսական հաշվեհամարների վրա կալանք դնելը «հակասում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս