Բաժիններ՝

Եվրախումբը հայտարարել է եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորության մասին

Եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբ) երեկ կայացած նիստում այդպես էլ համաձայնության չի եկել Հունաստանի հետ բարեփոխումների ծրագրի վերաբերյալ՝ որպես փոխզիջման վերջնաժամկետ սահմանելով հունիսի 30-ը:

Վերջիններս չեն բացառել, որ Հունաստանը կարող է լքել եվրոգոտին, հայտնում է RIA Novosti-ն:

Հունաստանը կարող է թույլ տալ եվրոգոտում առաջին սուվերեն դեֆոլտը, քանի որ երկիրը հունիսի 30-ին պետք է վճարում կատարի ԱՄՀ-ին, ինչպես նաև ԵԿԲ-ին՝ հուլիսին ու օգոստոսին, հայտնել են վերլուծաբանները:

Ընդ որում՝ Եվրահանձնաժողովը չի աշխատում Հունաստանը եվրոգոտու կազմից դուրս բերելու ուղղությամբ, հայտնել է ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930