Բաժիններ՝

«Բիբինն ո՞վ է ընդհանրապես». Վարդան Այվազյան

«Բնակչությունը ոչ մի անգամ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) վատ կառավարման համար վճարելու բան չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ   խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վարդան Այվազյանը: Ըստ նրա՝ էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրացել ՀԷՑ-ի վատ կառավարման արդյունքում:

Հիշեցնենք, որ օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատեց  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը 6.93 դրամով:

Վ. Այվազյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ՝ ՀԷՑ-ի արած լրացուցիչ ծախսերը, շռայլությունները զրո են:

«Այդ շռայլությունների, բարեգործությունների ծախսերը որևէ դեպքում չի կարող մտած լինել սակագնի մեջ: Ինքն այլ պարտավորություններ էլ ունի, շռայլություն է արել, պարտքի տակ է ընկել, բայց դա սակագնի մեջ նստած չէ: Հիմա անձնական գործունեության արդյունքում՝ ինքը (ՀԷՑ-ը.- Ա.Ք.) գնացել՝ թանկ վարկ է վերցրել»,- ասաց Վ. Այվազյանը:
Հարցին՝ պետությունը որևէ գործառույթ ունե՞ր այդ վարկը թույլ տալու կամ չտալու հարցում, Վ. Այվազյանը պատասխանեց, որ պետությունը կարող էր միայն երաշխիք տված լինել:

Հաջորդ հարցին՝ արդյոք այդ փուլում արդեն ռիսկային չէ՞ր երաշխիք տալ՝ հաշվի առնելով, որ վաղը կկանգնեք թանկացման ռիսկի առաջ, Վ. Այվազյանը կրկնեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը դրա հաշվին չի եղել:
«Այս Բիբինը կամ ցանցը խաբել են հայ ժողովրդին, ասում են՝ «ավելի էժան տոկ ենք տվել», անգամ մենք շնորհակալությունից պետք է պայթենք»,- հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Վ. Այվազյանը հակադարձեց Բոստանջյանին՝ ասելով, որ Ե. Բիբինը տվող չէ, նա առնող-ծախող է. «Բիբինն ո՞վ է ընդհանրապես: Քեզ համար ի՞նչ տարբերություն՝ ինչ-որ մի այլ կազմակերպության ղեկավարի և Բիբինի միջև»:

Վ. Բոստանջյանն էլ շարունակեց խոսքը՝ ասելով, որ Ե. Բիբինին մղում են այն տեղը, որ իրար հետ մտնեն հանցավոր կապի մեջ.

«Դե, արդեն պարզ է՝ ինչի մասին է խոսքը: Հանրապետությունում ճանճը պտտվում է՝ համապատասխան տեղում հայտնի է ամեն ինչը: Նենց որ, հանկարծ չմտածեք, որ «какой нибудь» բիբիններով, ՀԾԿՀ-ի նախագահներով և այլնով իրավիճակը փոխվում է: Բոլոր դեպքերում գոյություն ունի ապաշնորհ կառավարում: Դուք ասում եք՝ այդ փողը մտցված չէ սակագնի մեջ, այդքան միամի՞տ են, որ մտցնեն, այդ կորուստները ցույց կտան մի տոկոս ավել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս