Բաժիններ՝

Անհավանական հիպերռեալիզմի ցուցադրություն՝ «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում

«Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում բացվել է ամերիկաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որ վերջին 18 տարիների ընթացքում նկարչի առաջին ցուցադրությունն է Հայաստանում: Ցուցահանդեսի նախաձեռնող կողմը «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնն է, որի հրավերով նկարիչն այս անգամ Հայաստանում է: Ձիթողցյանն ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում, հայտնի է յուղաներկով արված գերիրական նկարներով, անհավանական հիպերռեալիզմ հիշեցնող գեղանկարչական աշխատանքներով: 1993-1999 թթ. Տիգրանը սովորել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, ուսումը շարունակել է Շվեյցարիայում, այնուհետև մեկնել է Միացյալ Նահանգներ:

«Հայելիներ» խորագրով ցուցահանդեսին նկարիչը ներկայացել է առանձնապես դիմանկարների շարքով, որը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանում է՝ որպես այս պարագայում զգացածն ու ասելիքը հանդիսատեսին փոխանցելու միակ արտահայտչամիջոց: Տիգրանն ասում է, որ անծանոթներին հազվադեպ է նկարում: Սկսում է ստեղծագործել, երբ մտքում նկարն իր բոլոր դետալներով արդեն պատրաստ է: «Հայելիներ» շարքը ստեղծելիս՝ ոգեշնչվել եմ կյանքից, իրականությունից, որ կա իմ շուրջը: Գույների բազմազանությամբ աչքի չընկնող գեղանկարների շարքը, առհասարակ գույների բացակայությունը, իմ կարծիքով՝ դիտողի համար ստեղծում է ինչ-որ դիստանցիա՝ կտրում է իրականությունից և մտածելու ժամանակ տալիս»:

cucahandes (1)

cucahandes (2)

Կարդացեք նաև

cucahandes (3)

 

cucahandes (4)

cucahandes (5)

cucahandes (6)

cucahandes (7)

Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 168.am- ի հետ կիսվեց իր տպավորություններով, որոնք թարմ են դեռ Կաննում անցկացված միդեմյան օրերից. «Տիգրանի 2 աշխատանքներ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացրել էինք նաև Միդեմում, այս առումով տպավորություններս դեռ թարմ են: Ուրախ եմ, որ նրա նկարներից մեկը Միդեմից հետո վերադարձրել ենք Երևան, և նրա ցանկությամբ այն կմնա այստեղ: Տիգրանին ճանաչում եմ դեռ 11 տարեկանից, և նրա ստեղծագործական առաջընթացը տարիներ շարունակ աչքիս առաջ է, նա շարունակ կատարելագործվում է՝ թե´ տեխնիկական, թե´ ստեղծագործական առումով: Նրա փնտրտուքներն ու նոր մոտեցումները, կարծում եմ, շատ հետաքրքիր են: Իմ կարծիքով՝ ինքն առհասարակ նոր ուղղության հիմնադիր դարձավ կերպարվեստի ոլորտում, և ժամանակի մեջ դա արվեստագիտական հոդվածների և գնահատականների լուրջ հիմք կարող է ծառայել: Տիգրանի աշխատանքների մեջ և՛ միտք կա, և՛ գեղագիտություն: Որպես ժամանակակից ստեղծագործող՝ շատ բարձր եմ գնահատում նրա ստեղծած արվեստը»:

cucahandes (8)

cucahandes (10)

cucahandes (11)

cucahandes (12)

cucahandes (13)

cucahandes (14)

Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» խորագրով անհատական ցուցահանդեսը «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում հանդիսատեսի համար հասանելի կլինի մինչև սեպտեմբեր, իսկ առաջիկա 3 օրերին մուտքն անվճար է:

cucahandes (16)

cucahandes (17)

cucahandes (20)

cucahandes (21)

cucahandes (22)

cucahandes (23)

cucahandes (24)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս