Բաղրամյան պողոտայում այսօր մի փոքրիկ երեխա էր կորել, ում փնտրում էր գրեթե բոլորը:
Ռուսաստանի ֆուտբոլի միության ընդհանուր կարծիքն իտալացի մարզչի օգտին է:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Sky Sports-ի լրագրող և փորձագետ Գիյոմ Բալագեն հայտարարել է, որ Սերխիո Ռամոսը կմնա Մադրիդյան ակումբում:
ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրել և ընթացք է տվել Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված ՀՀ քաղաքացի Սարգիս Ասատրյանին Հայաստան փոխանցելու գործընթացին: Այս մասին, ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փարիզում ԱՄՆ դեսպան Ջեյն Հարթլեյին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ քննարկելու ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ֆրանսիացի ղեկավարների խոսակցությունները գաղտնալսելու հարցը:
Ֆրանսիայի մայրաքաղաքը պետք է մրցակցի Բուդապեշտի, Հռոմի, Բոստոնի և Համբուրգի հետ:
Ծաղկաշատը հանրապետության ծերացող գյուղերից է: Այստեղ ևս բնակչության մեծ մասը միջինից բարձր տարիք ունեցողներ են, որովհետև երիտասարդներին լավ ապրելու ձգտումը տարել է ոչ միայն գյուղից, այլ նաև երկրից:
ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը և Միքայել Մելքումյանն արդեն Բաղրամյան պողոտայում են: Նրանք, ինչպես երեկ՝ մնալու են ցուցարարների հետ, որպեսզի թույլ չտան բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև:
Միաժամանակ մենք կոչ ենք անում բոլոր ցուցարարներին ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և հայ կական շարժման ավանդույթներին համապատասխան` դրական արդյունքների հասցնել սկսած կենսակարևոր գործը, ու քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի բարձր ոգին և համախմբվածությունը` առաջացած խնդիրները լուծելիս:
Լյարդը ամենակարևոր օրգաններից մեկն է: Այն տարրալուծում է ճարպը, կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը, կարևոր դեր է խաղում օրգանիզմում էնզիմների արտադրության և կարևոր վիտամինների, հանքանյութերի և գլիկոգենի պահպանման գործում:
«Բերման ենթարկված ցուցարարներ չկան»,- դիմելով ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացողներին՝ panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել թ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ հերքելով քիչ առաջ ամբիոնից ելույթ ունեցած մեկ այլ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին, ով հայտարարել էր, թե Բաղրամյան պողոտայից ցուցարար է բերման ենթարկվել:
Ու եթե իրենք այսպես շարունակեն, ապա հակաթալան/հակաէներգետիկ «վարակը» կարող է տեղափոխվել Ռուսաստան ու դառնալ ռուսական խնդիր
Բաղրամյան պողոտայում երեկվանից մեկնարկած ակցիան դեռևս շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց, որ երիտասարդների պահանջն արդարացի է, սակայն իրենց շարքերում կան «ստահակներ», որոնք անընդհատ սադրանքներ են հրահրում: «Մեր և իրենց խնդիրը պետք է լինի այդ ստահակներից ազատվելը»,- ասաց նա:
Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները պատասխան հարվածով են հանդես եկելԱԺ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի (Շմայս) այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արած այն հայտարարություններին:
Ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար ՈւԵՖԱ-ն ավելի է սաստկացրել պատիժը Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմը դատապարտում է հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործած ապօրինի եւ սանձարձակ գործողությունները, երբ ոստիկանության եւ ջրցան մեքենաների, այդ թվում քաղաքացիական հագուստով անձանց կողմից անհամաչափ ուժի գործադրմամբ ցրվեց նստացույցը, իսկ շուրջ 250 ցուցարարներ «որպես վկա», «խուլիգանություն գործելու կասկածանքով», դեռ հունիսի 22-ին հարուցված քրեական գործի շրջանակներում բռնի ուժով, իրենց կամքին հակառակ բերման ենթարկվեցին Երեւանի, Աբովյանի եւ Աշտարակի 10 ոստիկանության բաժանմունքներ:
Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած այսօրվա հանրահավաքն ավելի մարդաշատ է: Նախաձեռնության անդամները հայտարարություն էին տարածել սոցիալական ցանցերում և նշել, որ «Այսօր ամենավճռական օրն է»:
Ինչպես տեղեկացրել ենք՝ քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին տեղեկացրել էր, որ իրենց անհայտ երիտասարդներ «դուբինկաներով» փորձում են մոտենալ Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող ցուցարարներին: Նա Վ. Օսիպյանին ասել էր՝ հսկողություն իրականացնել, որպեսզի նրանք սադրանքներ չիրականացնեն:
«Ինձ համար ցավալի է տեղեկանալ, որ նախկինում հաջողությամբ զարգացող այս ոլորտում խնդիրներ են ծագել: Ինքս զբաղվել եմ Հայաստանի էներգետիկ ոլորտի ուսումնասիրմամբ: Դա պետության ամենաշահավետ բնագավառն է: Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկիրն է, որն ունի էլեկտրաէներգիա արտահանելու և ավելցուկով արտադրելու հնարավորություն»:
«Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածով, որում հանրապետության նախագահին վերապահված չէ անկախ կարգավորող մարմնի կողմից ընդունված իրավական ակտերը կասեցնելու լիազորություն:
Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Բաղրամյան պողոտայում մոտեցավ Վալերի Օսիպյանին և տեղեկացրեց, որ Կասկադի մոտակայքում ինչ-որ երիտասարդներ «դուբինկաներով» փորձում են մոտենալ ցուցարարներին:
Ստամոքսաբորբի (բարձր թթվայնությամբ), փորկապության, թութքի դեպքում 1 թեյի գդալ մանրացրած կոճղարմատների վրա ավելացնել 200 մլ եռջուր, թրմել 10 ժամ ջերմապահի մեջ, ապա քամել եւ ընդունել 1/4-ական բաժակ, սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ։
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանն այսօր եկել Բաղրամյան պողոտա, ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, թե «եկել է՝ տեսնի, թե ինչպես ենք աշխատում»: Նրա խոսքով՝ Վ. Գասպարյանը դրական է գնահատել իրենց աշխատանքը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սկսել է թողարկել սեփական դրամներ՝ դինարներ, հայտնում է The Telegraph-ը: Ընդ որում՝ 1 ոսկե դինարը հավասար է 139 դոլարի:
Այսօր Բաղրամյան պողոտայից Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել ակտիվիստ Տիգրան Մադոյանին՝ պատճառաբանությամբ, որ նա է աղբամանները տեղափոխել Բաղրամյան պողոտա:
2009թ. բռնցքամարտից հեռացած ամերիկացին հայտարարել է իր քամ-բեքի պայմանները:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր ամբողջական աջակցությունն է հայտնում այս պահին Բաղրամյան պողոտայում սոցիալական արդարության համար պայքարող երիտասարդներին: ՍԴՀԿ վստահ է, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը կամայական որոշման արդյունք է, որի հետևում կա կոռուպցիոն հսկայական ստվեր: