«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը աքսելերացիայի ծրագրի շրջանակում աջակցում է ստարտափերին
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ի հիմնական գործունեությունն ուղղված է հմտությունների, նորարար մտածողության զարգացմանը և տեղական ու միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի/ծառայության մշակմանը։ Կենտրոնն իրականացնում է աքսելերացիոն ծրագրեր՝ ընդգրկելով նորարարական գաղափարներ ունեցող ստարտափերի։
4 ամիս տևողությամբ աքսելերացիայի ծրագրի ողջ ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ են տանում իրենց արտադրանքի զարգացման ուղղությամբ` ՄԻԿ Հայաստանի տրամադրած կենսունակ և դինամիկ միջավայրում՝ շրջապատված լինելով փորձառու մենթորներով, խորհրդատուներով ու գաղափարակիցներով, և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին ու փորձին։
Ստարտափերը առերես և առցանց հանդիպումների, սեմինարիների և քննարկումների միջոցով խորհրդատվություն են ստանում այնպիսի մենթորներից, ինչպիսիք են՝ Sphero-ի գործադիր տնօրեն Փոլ Բերբերյանը, Contexti-ի գործադիր տնօրեն Սիդնի Մինասյանը և ուրիշներ։ 2015-ի հունվարին մեկնարկած Աքսելերացիայի ծրագրում ընդգրկված թիմերին իրենց մասնագիտական խորհուրդներով օգնել են Սան Ֆրանցիսկոյից, Սիդնեյից, Նյու Յորքից և Բոսթոնից ՏՏ ոլորտի փորձառու մասնագետներ` Էլի Դեյվիդը, Ռազմիկ Աբնուսը, Պերճ Այվազյանը, Նարեկ Սողմոնյանը, Միշել Դավուդյանը։
Վերջին տարիների ծրագրերից հաջողությամբ կայացած ստարտափերից է SoloLearn-ը, որ ներկայումս աշխատանքով է ապահովում գրեթե տաս հոգու։ Նախորդ աքսելերացիայի ծրագրի մասնակից ստարտափ է Flaxton-ը, որը ամպային համակարգ է (cloud SaaS):
Ծրագրի ընթացքում ստարտափի հիմնադիրները կարողացան կապեր հաստատել արտասահմանյան ընկերությունների հետ, բազմաթիվ մենթորներից ստանալ շատ պրակտիկ խորհուրդներ, ինչը շատ կարևոր է իրենց արտադրանքի զարգացման համար։ 2015թ․ին հունիսի 22-23-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք DockerCon միջոցառման համար Flaxton-ը ընտրվել է որպես հեքըթոնի գաղափարներից մեկը։ Թիմի անդամ Տիգրան Բայբուրցյանը մեկն է ամբողջ աշխարհից ընտրված 8 խոսնակներից, ով ներկայացնելու է իր նորարարական գաղափարով։
Ի հավելումն տեխնիկական հարցերի շուրջ խորհրդատվության և դասերի, աքսելերացիոն ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում ստարտափերի ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։
«Մինչ այս ծրագիրը մենք մտածում էինք միայն հավելվածի տեխնիկական կողմի մասին: Ծրագրի շնորհիվ հասկացանք, որ շատ կարեւոր է անել նաեւ շուկայական հետազոտություն, տարբեր ոլորտների մասնագետների հետ կիսվել մեր ունեցած գաղափարով և լսել նրանց կարծիքը։ Գտնում ենք, որ այդ բաղադրիչներն են ծրագրի հաջողության գրավականը»,- ընդգծում է Հարություն Առաքելյանը, PENNY ստարտափի հիմնադիրը:
Աքսելերացիոն ծրագիրը աջակցում է նաև ստարտափերին ներդրումներ ձեռք բերելու հարցում։ 2015թ․ի աքսլերեացիոն ծրագրի երկու ստարտափեր՝ Flaxton-ը և Penny-ն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթ»-ի շրջանակում ստացել է $20 հազ. դրամաշնորհ:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը աքսելերացիոն ծրագրեր իրականացնում է յուրաքանյուր չորս ամիսը մեկ, և մոտակա ամիսներին սպասվում է հաջորդ փուլի մեկնարկը։
Մասնակիցների ցանկը՝
• Flaxon: ամպային SaaS load balancer՝ նախատեսված հավելված ունեցող օգտատերերի համար, որի միջոցով հնարավոր կլինի ծրագրավորել հավելվածները. www.flaxton.io
• Penny: Բջջային հավելված, որը նախատեսված է օգնել մարդկանց գումարը ծախսել ավելի արդյունավետ և անել խնայողություններ www.pennyapp.me
• dHunt: Բջջային հավելված, որը նախատեսված է մոտակա խանութներից սննդամթերքի առաքման համար
• Sphere: Տեղական սոցիալական ցանց, որը միավոում է մարդկանց ըստ իրենց տեղանքի www.getsphere.us
• LinguaCode: Վեբ հարթակ՝ նախատեսված 11-14 տարեկան երեխաների համար, որի միջոցով նրանք կսովորեն ծրագրավորում www.LinguaCode.me
• Play&Learn: Բջջային խաղ 2-ը մեկում՝ նախատեսված 3-5 տարեկան երեխաների համար, որի միջոցով նրանք կսովորեն օտար լեզուներ
• Home Planning: վեբ հարթակ, որը միջոցով օգտատերերը կարող են նախագծել իրենց բնակարանի ինտերիերը.