
Չառլստոնի եկեղեցում հրաձգության մեջ կասկածվողը հանցագործությունը կես տարի պլանավորել էր

Սպիտակամորթ Դիլան Ռուֆը, ով կասկածվում է ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չառլսթոն քաղաքի աֆրոամերիկյան եպիսկոպոսական եկեղեցում սևամորթների գնդակահարելու մեջ, հանցագործությունը պլանավորել է մոտ կես տարի, հայտնում է ABC-ն՝ հղում կատարելով ենթադրյալ հանցագործի ընկերոջը՝ Դալթոն Թայլերին:
Թայլերի խոսքով՝ Ռուֆն ասել է, որ ինքը «ցանկանում է սկսել քաղաքացիական պատերազմ», ապա՝ ինքնասպան լինել: Նա նաև տեղեկացրել է, որ Ռուֆի ծնողները նրան ատրճանակ էին նվիրել, սակայն թույլատրել էին այն կրել միայն անցած շաբաթ:
Իր հերթին, New York Daily News-ը, հղում կատարելով Ռուֆի մեկ այլ ընկերոջ՝ Կրիստոն Սքրիվենին, հայտնում է, որ վերջինս անցած շաբաթ հայտնել էր քոլեջում հրաձգություն կազմակերպելու իր մտադրության մասին, սակայն ոչ ոք նրա ասածները լուրջ չէր ընդունել:
CBS-ի տվյալներով՝ կասկածյալին երկու անգամ ձերբակալել են: 2015թ. հունվարին Ռուֆին կալանավորել էին Կոլումբիայի առևտրի կենտրոններից մեկում այն բանից հետո, երբ նա իրեն սկսել էր տարօրինակ պահել: Տղայի դասընկերները հաստատել են, որ նա օգտագործել է ծանր թմրանյութեր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ոստիկանությունը 21-ամյա Դիլան Ռուֆին կալանավորել է Հյուսիսային Կարոլինայում հունիսի 18-ին: