Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնելու ու մաքրման-վերականգնողական աշխատանքների համար արդեն մոբիլիզացվել է 15 մլն 200 հազար լարի (մոտավորապես 6,9 մլն դոլար), հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս ռուսաստանյան մի քանի քաղաքներում գործող խոշոր առևտրաժամանցային կենտրոնների պայթեցման սպառնալիքների վերաբերյալ: Ինչպես հայտնի է՝ ՌԴ ոստիկանությունը մի քանի օր շարունակ հեռախոսազանգեր էր ստանում մասնավորաբար ՌԻՈ սուպերմարլետների պայթեցման սպառնալիքով, ինչը մեծ արձագանք գտավ հայաստանյան ԶԼՄ-երում ու սոցիալական ցանցերում:
168.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված առհասարակ բուհական համակարգում Կոնսերվատորիայի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ցածր աշխատավարձների չափը, պարոն Շահինյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, կա նման խնդիր, իսկ դրա պատճառները երկուսն են՝ ժամանակին ֆինանսական առումով սխալ հաշվարկման սիստեմ է գործել, երկրորդ պատճառն արդեն նշվեց՝ դասախոսների հսկայական քանակությունն է»:
Հիմնադրամի ներկայացուցիչները Կարապետյանների անունից շնորհավորեցին շրջանավարտներին՝ կյանքի նոր փուլ սկսելու առթիվ, և մաղթեցին անհամեմատ անխոչընդոտ ապագա, քան եղել է նրանց մանկությունն ու պատանեկությունը:
Մեղվակաթն ունի անաբոլիկ` «շինարարական» հատկություն, այն լավացնում է նյութափոխանակությունը, արագացնում երիտասարդ օրգանիզմի աճը, լավացնում է ախորժակը, բարձրացնում հեմոգլոբինը եւ ավելացնում արյան կարմիր գնդիկների քանակը։ Փորձարկման ենթարկված կենդանիները մոտ 20 տոկոս ավելի երկար են ապրում, բարձր է դրանց դիմադրողականությունն արտաքին ազդակների հանդեպ։
2015թ. հունիսի 17-24-ը Երևանում երրորդ անգամ մեկնարկել է «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը», որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը:
Թբիլիսիի կենդանաբանական այգու մասնագետները չեն կարողանում գտնել աֆրիկյան պինգվինին, որը Թբիլիսիի ջրհեղեղից հետո լողալով հասել էր մինչև Ադրբեջանի սահմանը, «Նովոստի-Գրուզիային» հայտնել են Թբիլիսիի կենդանաբանական այգուց:
Նախագահն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել աշակերտներին, ուսուցիչներին ու շրջանավարտներին եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
«Վաճառելով սպառազինություն Ադրբեջանին`Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հետ պարիտետը»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով հարցին` Հայաստանն անհանգստացած է` ինչո՞ւ է ՌԴ-ն զենք վաճառում իր ռազմավարական գործընկեր Հայաստանի հակառակորդին:
«Մարդիկ սարսափած են, առանց այդ էլ շրջանառությունն ընկել է: Բազմաթիվ խնդիրներ ունեն ու էս նեղ մաջալին բերել եք, բարձրացնում եք»,- չհամաձայնեց Է.Մարուքյանը:
Բելգիայում ռուսական հաստատությունները դատական կարգադրիչներից փաստաթուղթ են ստացել, որտեղ ասվում է, որ կալանք է դրվում իրենց տրամադրության տակ գտնվող Ռուսաստանի պետական սեփականության ու պետության առաջ նրանց ունեցած պարտքերի վրա, հայտնում է Intefax-ը:
«Կարմիրները» մտադրված են ուժեղանալ երկու երիտասարդ պաշտպանական ֆուտբոլիստներով:
«Գենդեր հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում՝ դա սեռի սոցիալական ընկալման ձեռքբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց և կանանց հավասարությունը»,- ասաց նա՝ հարց հնչեցնելով, թե ինչու ենք նորից վերադառնում մի տերմինի, որը հասարակության մեջ այդքան վատ է ընդունվում:
Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտ տվեցին ռուսական էստրադայի երգչուհի Ժաննա Ֆրիսկեին: Նրան իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել հայտնի անձինք, երգիչներ, հասարակ քաղաքացիներ:
«Մեզնից որևէ մեկը չի կարող բոլոր գծերով լավ մասնագետ լինել: Իրավաբանության մեջ՝ Я, տնտեսագիտության մեջ՝ Я, հանքարդյունաբերության մեջ՝ Я, ликеро-водочный, цементный… ժողովուրդ ջա՛ն, հիմա մասնագետները աշխատել են, հնչեցին անուններ, որ իրենց կատարած աշխատանքով հանրածանոթ են»:
Fitch միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունն հունիսի 17-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհել է արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշ` բացասական հեռանկարով:
«Յունիբանկը» շարունակում է տեղեկատվական բացատրական հոլովակների շարքը` ուղղված ֆինանսական իրազեկման բարձրացմանը: Այսօր առաջարկում ենք խոսել գրագետ և շահավետ ներդրումներ կատարելու մասին:
Թբիլիսիի Պանասկերթելի փողոցում ժայռից մի հատված է ը փլուզվել է: Այս պահի տվյալներով՝ տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չկան:
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի ընթացիկ տարվա հունիսի 16-ին ստորագրած հրամաններով ոստիկանության ստորաբաժանումներում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ։
ՌԴ Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի ծննդյան կապակցությամբ նվեր է պատրաստել: ՌԴ Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն երեքշաբթի հայտարարել է, որ Ֆաբիո Կապելլոյի ապագայի հետ կապված որոշումն արդեն կայացված է:
«Մենք բնականաբար տեղյակ ենք` ինչ է կատարվում հակամարտության գոտում, ստանում ենք տվյալներ, թե որքան կրակահերթեր են լինում, հայկական կողմից որքան զոհեր են լինում, այդ տվյալները մենք ունենք, չեմ թաքցնում, տարածում ենք ՀԱՊԿ այլ երկրներում, որպեսզի ՀԱՊԿ երկրների ղեկավարներն տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում հակամարտության գոտում: Մեզ համար դա կարևոր է, քանի որ դա բարդ ուղղություն է և լի է իրավիճակի բացասական զարգացման հնարավորությամբ»,- այսօր այս մասին տեսակամրջի միջոցով հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի դերակատարությանը:
«Արդեն մարդու ձևավորման շրջանում Հայկական լեռնաշխարհը և Փոքր Ասիան չեն ենթարկվել սառցակալման, ինչպես հայտնի է` դա եղել է սառցակալման դարաշրջանը: Փաստորեն, հոմո սափիենսը ձևավորվել է հենց Հայկական լեռաշխարհում. սա ասում եմ ոչ միայն ես ու շատ հայտնի հայ պատմաբաններ, այլև համաշխարհային շատ լուրջ գիտնականներ»:
Էլեկտրաէներգիայի թանկացումը 6.93 դրամով արդեն իսկ կայացած փաստ է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամները երեկ միաձայն կողմ քվեարկեցին էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշմանը։ Ով ինչ է շահում այս ամենից։
Նախարարն ասաց, որ միայն ծանրաբեռնվածությունն է պատճառը, որ չի մեկնել՝ սատարելու մարզիկներին, իսկ հարցին՝ արդյոք վախ չկա՞ր, նա պատասխանեց. «Բացարձակ: Ես պատրասկամ եմ հենց հիմա էլ գնալ: Սպորտսմենները վախ չեն ունենում»:
Զ.Փոստանջյանը նշեց, որ պոչամբարի մշակումից առաջանալու են արգասիքներ, որոնք վերամշակվելու են ֆրիտաների տեսքով, նոր պոչամբարներ չեն ստեղծվելու, բայց հայտնի չէ, թե այդ ֆրիտաները որտեղ են պահվելու: Նա անընդունելի համարեց 500 հազար հեկտար հողի հատկացումը, նաև երկու կոնսերվացված պոչամբարի ու ներկայումս գրեթե լցված Արծվանիկի պոչամբարի հատկացումը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է Կիևում լրագրող Օլես Բուզինայի սպանության մեջ կասկածվող 2 անձի ձերբակալության մասին: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:
Հունիսի 18-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5 շենքի (5-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տարերային աղետի օրը Լիզա ու Ինդիրա Զարանդիա քույրերը իրենց ընկերոջ՝ Սերգո Կապանաձեի հետ տաքսիով երթևեկում էին:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Մեղրու բժշկական կենտրոնի» ինֆեկցիոն մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը անհատույց, սեփականության իրավունքով կնվիրաբերվի Մեղրիի քաղաքային համայնքին:
Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում ընթանում են ազատ ոճի ըմբշամարտի 86 և 125 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչի հանդիպումները: Հայաստանի ներակյացուցիչներ Մուսա Մուրթազալիևը և Լևան Բերիանիձեն պարտություններ կրեցին: