Բաժիններ՝

ՀՀԿ-ն «կողմ» քվեարկեց թանկացումներ խոստացող օրինագծին

Թանկացումների շղթայական ռեակցիա խոստացող «Ակցիզային հարկի» օրենքում փոփոխությունների քվեարկությունը բավականին ուշագրավ է: Այս վիճահարույց օրինագծին, որին երեկ կտրուկ դեմ արտահայտվեցին ելույթ ունեցող գրեթե բոլոր ՀՀԿ-ականները, դեմ է քվեարկել քաղաքական մեծամասնությունից միայն Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ):

Նիստին ներկա ՀՀԿ-ականներից Սամվել Ալեքսանյանը, Վարդան Այվազյանը, Սամվել Ֆարմանյանը, Մհեր Սեդրակյանը, Վրեժ Մարկոսյանը, Հայկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Սպարտակ Մելիքյանը, ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած և այժմ որպես անկախ պատգամավոր հանդես եկող Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Արագած Ախոյան, Բազմասեր Առաքելյանը, Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) չեն քվեարկել:

ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանը ձեռնպահ է քվեարկել:
Ուշագրավ է նաև, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով սուր քննադատութան ենթարկեց օրինագիծը, իսկ այսօր առավոտյան էլ 20 րոպե ընդմիջում վերցրեց՝ դրա քվեարկությունը խափանելու համար, ընդհանրապես չի քվեարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս