Վերաքննիչ դատարան է բողոքարկվել Երևանի բնակչի դեմ հարուցված քրեական գործով ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած վճիռը: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր էր ճանաչվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ դատապարտվելով 2 տարի 10 ամիս 2 օր ժամկետով ազատազրկման:
Շարունակելով ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ հայտնիներին` ESem.am-ը առանձնացրել է վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած և օվկիանոսից այն կողմ ստեղծագործական կյանքով ապրող հայերին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Մարտի 8-ն անցկացրել եմ ամուսնուս հետ՝ Հայաստանում: Ինձ համար առավոտյան մեծ անակնկալ եղավ նախ այն, որ ամուսինս հիշեց այս տոնը, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն չեն նշում: Նրանից ստացա գեղեցիկ ծաղիկներ, նաև նվեր՝ ադամանդյա մատանի»:
«Ցեղասպանության նոր բանաձևն ԱՄՆ Կոնգրեսում անհաջողության կմատնվի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց California Courier թերթի հրատարակիչ ու խմբագիր, ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանը` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված՝ Հայոց ցեղասպանության մասին` «Ճշմարտության և արդարության մասին» բանաձևին:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Վարդիթեր Շաբոյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Տասնմեկ հոգի էինք, մեր դիրքերի մոտ ադրբեջանցի դիվերսանտները հարձակվեցին մեզ վրա: Երեք հոգի դուրս եկան, թեւթե կրակահերթ թողեցին: Մենք հետ քաշվեցինք ու դիրքավորվեցինք, սկսեցին կրակել:
Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.34%-ով կամ 1.63 դրամով։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր Պեկինում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ:
«Այսօրվա քվեարկությամբ ավագանին հաստատեց, որ կողմ է, որ գործը քննում է ռուսական կողմը, պահանջ չունեն Սերժ Սարգսյանից, և լավ էլ ապրում ենք, ապահով ենք, երաշխիքների համար կարիք չկա դիմենք Սերժ Սարգսյանին»,- հայտարարեց Լևոն Բարսեղյանը:
Անձը կայքում ներկայացնում է որևէ նախագիծ, որը ֆինանսավորման կարիք ունի և ֆինանսավորումն ապահովելու նպատակով ներգրավում է 4 այլ մասնակիցների, ովքեր կվճարեն 10 ԱՄՆ դոլար և իրենց հերթին կներգրավեն ևս 4 մասնակցի:
«Այլ ենթադրելի և երբեմն նաև կասկածելի աղբյուներից շրջանառության մեջ մտնող տարբեր տեսակի տեղակատվություններին անդրադառնալը ես նպատակահարմար չեմ գտնում և գտնում եմ, որ այն հայտարարությունը, որը պաշտոնապես եռյակի կողմից ենթակա է հրապարակման, հրապարակվել է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Առավոտ» օրաթերթի այն տեղեկություններին, թե Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ի եռյակի հանդիպման ժամանակ մի շարք առաջարկներ է արել եռյակի անդամներին, որոնք մերժվել են, նման տեսակետ հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 27-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Անցյալ տարի հայտարարվեց, որ Եկատերինբուրգի քաղաքային իշխանությունը մտադիր է փողոց անվանակոչել հայ ճանաչված երաժշտահան Ավետ Տերտերյանի անվամբ: «Որոշումն օրերս արդեն հաստատվել է և Ակադեմիական անվանումով նորակառույց թաղամասերից մեկում փողոց է լինելու Տերտերյանի անվամբ»,- 168.am-ին հայտնեց Ավետ Տերտերյանի որդին` Էկվադորում բնակվող և աշխատող երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը:
Այսօր՝ մարտի 25-ին, ինքնակամ ներկայացել և կալանավորվել է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Աշոտ Գրիգորյանը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահատվել են:
Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն սրտի, բարձր ճնշման հետ կամ պարզապես ցանկանում են պաշտպանել իրենց օրգանիզմը խոլեստերինից և խցանված արյունատար անոթներից, պետք է սկսեն բուժումն ալոճով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հիմա՛ նման բանաձեւ ընդունելը, անպայման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ուղերձ ունի: Բանաձեւը պարփակում է Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանված ժողովուրդների համախմբման կոչ. զորակցելով զորակցության հրավեր: Պատահական չէր նաեւ այն, որ ամերիկյան Կոնգրեսի բանաձեւը առանց Ցեղասպանություն եզրի օգտագործման խոսում էր կրոնական կալվածքների վերադարձի պահանջի մասին. ընդ որում՝ նաեւ հունական եւ ասորական:
ստ նրա՝ իրավիճակը բոլոորվին այլ է եղել, ՀՀ զինծառայողները տեսել են, թե ինչպես է նա արագ վազում, բայց չեն կարողացել կանխել: Ըստ նախարարի՝ զինվորի վարքի պատճառը պետք է փնտրել զինծառայողի ընտանեկան դրության մեջ: Նախարարը նաև բացառեց դիրքերից զինվորին առևանգելու տարբերակը: Օհնայանի խոսքով՝ դեպքից 15 րոպե առաջ այդ վայրում զորամասի հրամանատարությունն է եղել:
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը չպիտի դառնա ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքար, նախ պիտի բացատրի, թե ինչ է հասկանում ցեղասպանության ճանաչման տակ։ Ո՞րն է պահանջատիրության իր սահմանած բովանդակությունը: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային խնդիր է, որ հենց ինքն է սահմանում ուղերձի 6-րդ կետով: Հողային պահանջը բոլորովին այլ խնդիր է, որ, այո, այս պահին և դեռ երկար մենք չենք կարող բարձրացնել, նյութական փոխհատուցումը երրորդ կողմն է, որի իրավունքը ունեն վերապրածների ու զոհվածների ժառանգները:
Մարտի 24-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Լենուղի գյուղի բնակիչ, 1951 թ. ծնված Նորայր Կ.-ի տան
Այս նշանակության խորը գիտակցումն է բերել նրան, որ ՀՅԴ-ն այսպիսի նախաձեռնությունների իրականացման հետևողական ջատագովն է: Այսպիսի նախաձեռնությունները լիովին տեղավորվում են նաև Դաշնակցության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի տրամաբանության մեջ՝ «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման պետական հիմնադրույթների մասին»: Սա առանձնահատուկ կարևորություն է ձեռքբերում հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին ընդունել է հանրապետության ջրային համակարգի մի խումբ աշխատակիցների՝ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ:
Այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտահոգություն հայտնեց, որ սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության միջոցները բավարար չեն, ապաստարաններ կամ չկան, կամ լավ վիճակում չեն, կամ փոքր են ու հարցրեց, թե ե՞րբ է լուծելու այդ խնդիրը: Զ.Փոստանջյանը նշեց, որ, օրինակ, Չինարի գյուղում ապաստարանը հին է, չի բավարարում՝ նախատեսված է 200 հոգու համար, բայց գյուղում ապրում է 1000 մարդ:
Մարտի 26-ի գիշերը արևելյան շրջաններում, 29-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում ` ինտենսիվ:
Եվրոպական խորհրդարանն այսօր կգրի եվրոպական պատմության ոչ մեծ մասը, երբ կքվեարկի ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներին ֆինանսական աջակցության խոշորագույն փաթեթի շուրջ:
Միջազգային տնտեսական ինտեգրաման և բարձփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե իրականում տնտեսությանը տրվող գումարային ռեսուրսների խնդիրը խիստ հուզում է կառավարությանը, կառավարությունն էլ խորհրդակցում է տարբեր կառույցների, այդ թվում՝ ԿԲ-ի, միջազգային ֆինանսական կառույցների հետ. «Հարկ է հաշվի առնել մի հանգամանք՝ դրամավարկային ոլորտում մենք խոշոր փոփոխություն ունեցել ենք 2014թ. վերջին, որ ռեգիոնալ փոփոխություն էր, ու դոլարացումը խորացավ: Նույն խնդիրն առկա է ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում և այլն: Նման դեպքերում վարկավորումը չի կարող աճել: ՀՀ-ում վարկավորման աճի տեմպն է դանդաղել, բայց վարկավորումը չի վերացել»:
Ոսկորներ, գանգեր, ատամներ, այրված փայտի կտորներ են հայտնաբերվել Շիրակի մարզի Ջրառատ համայնքնում: Դրանց հետ մեկտեղ հողի շերտի տակից նաև դուրս են եկել կճուճների մնացորդներ, փորագրված քարեր:
Ընդհանուր առմամբ, օդանավում գտնվել են ավելի քան 10 երկրների քաղաքացիներ: