Ուկրաինան կարող է ամռան սկզբին ԵՄ-ից ստանալ 600 միլիոն եվրոյի առաջին տրանշը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե Եվրոպական խորհրդարանը քվեարկի Ուկրաինային 1.8 միլիարդ եվրո մակրոֆինանսական աջակցություն ցուցաբերելու օգտին, ապա 600 միլիոն եվրոյի առաջին տրանշը կստացվի արդեն ամռան սկզբին:

Այս մասին Բրյուսելում համապատասխան հարցի քննարկումների ու քվեարկության մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է զեկուցող Գաբրիելուս Լանդսբերգիսը.

«Եվրոպական խորհրդարանն այսօր կգրի եվրոպական պատմության ոչ մեծ մասը, երբ կքվեարկի ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներին ֆինանսական աջակցության խոշորագույն փաթեթի շուրջ:

Մենք Ուկրաինային հատկացնում ենք 1.8 միլիարդ եվրո, որը պետք է հատկացվի երեք տրանշով: Եթե այսօր մենք կողմ քվեարկենք դրա օգտին, ապա կնշանակի, որ առաջին տրանշը՝ 600 միլիոն եվրո, Ուկրաինան կստանա ամռան սկզբին:

Այդ փաթեթը կօգտագործվի Ուկրաինայի բյուջեն հավասարակշռելու և նրա տնտեսությունը կայունացնելու, ընթացիկ պարտքերը վճարելու համար: Դա նաև շատ ուժեղ քաղաքական ազդանշան է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031