Բաժիններ՝

Դոլարը շարունակում է թուլանալ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 25-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.74  դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.34%-ով կամ 1.63 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 9 միլիոն 250 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 469.5 դրամով, վաճառում 474 դրամով: Նկատենք, որ բորսայում երեկ դոլարն արժեզրկվել էր 1.92 դրամով, իսկ երկուշաբթի օրը՝ 2.6 դրամով։ Փաստորեն, այս շաբաթվա առաջին 3 օրերի ընթացքում հայկական դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է ավելի քան 6 դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս