Բաժիններ՝

«Զինծառայողները տեսել են, թե ինչպես է նա արագ վազում, բայց չեն կարողացել կանխել». Սեյրան Օհանյանը՝ սահմանը հատած զինծառայողի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե հայ պայմանագրային զինծառայողի հանձնվելու վերաբերյալ ադրբեջանցիների տարածած տեսանյութը «շատ լավ պատրաստված էր մեր հակառակորդի կողմից»: Ըստ նրա՝ իրավիճակը բոլոորվին այլ է եղել, ՀՀ զինծառայողները տեսել են, թե ինչպես է նա արագ վազում, բայց չեն կարողացել կանխել: Ըստ նախարարի՝ զինվորի վարքի պատճառը պետք է փնտրել զինծառայողի ընտանեկան դրության մեջ: Նախարարը նաև բացառեց դիրքերից զինվորին առևանգելու տարբերակը: Օհնայանի խոսքով՝ դեպքից 15 րոպե առաջ այդ վայրում զորամասի հրամանատարությունն է եղել:

«Դեպքով ծառայողական քննություն է իրականացվում, նաև քրեական գործ է հարուցված, ամեն ինչ կպարզաբանվի: Եթե մենք կարողանանք, քանի որ ինքն այստեղ չէ, նրա ընտանիքի միջոցով, մերձավորների միջոցով, այդ ստորաբաժանումների անձնակազմի միջոցով բացահայտել իրողությունը, անկասկած մեր հանրությանը կտեղեկացնենք»,- ասաց Ս.Օհանյանը:

Նա չհամաձայնեց, որ ծառայության ժամանակ զինվորի նկատմամբ ճնշումներ են եղել ու պնդեց, որ նա լարված հարաբերություններ է ունեցել իր ծնողների հետ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս