Նման գործողությունները հակասում են ռուսական օրենսդրությանը:
Մեր գործընկերներին բազմիցս կոչ ենք արել իրավական թեմաներով գրելիս ձեռնպահ մնալ ինքնագործունեությունից, լրջմիտ վերաբերմունք դրսևորել հանցագործության բացահայտման գործընթացի հանդեպ, տուրք չտալ սենսացիոն հրապարակումների գայթակղությանը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Դորիտ Գոլենդերը:
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ ընկերությունը ավարտել է բաժնետոմսերի նոր թողարկման վաճառքը Միջազգային ֆինանսական կորպորացիային (ՄՖԿ)։
Պուտինն այդ մասին հայտարարել է ԱԴԾ-ի կոլեգիայի ժամանակ:
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի կողմից ավելի քան հինգ տասնամյակ շահագործվող «Նահատակի ձոր» անվամբ պոչամբարը հայտնվել է բնապահպանական աղետի նախաշեմին, իսկ նոր պոչամբարի կառուցման հստակ ժամկետներ դեռևս չեն նախանշվում:
Թուրքիաի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան ռազմական գործողություններ սկսելու մասին նախապես իրազեկել է իրենց:
«ԵՄ-ի ներկայացրած զեկույցում լուրջ քաղաքական նշանակություն պետք չէ փնտրել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հասարակական կազմակերպության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Հայաստանում Եվրամիության հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ փաստաթղթին, որը նախօրեին Երևանում հրապարակել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Օդաչուներից մեկը դուրս է եկել խցիկից և չի կարողացել վերադառնալ իր աշխատատեղ, երբ ինքնաթիռը սկսել է կտրուկ ներքև սլանալ:
Արդեն իսկ ակցիաներ են պլանավորվում 2016 և 2018 թվականների առաջիկա ընտրական կամպանիաների ժամանակ:
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների գործով քիչ առաջ կալանավորվել է Սարգիս Հախանումյանը (Տլե)։
Այսօր լույս աշխարհ է եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի երրորդ աղջիկը:
«Նրանց նպատակը ողջ հայությանը ոչնչացնելն է, հիմա մենք խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին, որ Թուրքիան չի ճանաչում և այլն: Այստեղ ունենք մի հարևան, որը ոչ միայն չի ճանաչում, այլ ասում է՝ կրկնելու եմ»:
Մարտի 26-ին, ժամը 13.01-ին «Կապանի ՃՇՇ» ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 3-րդ կմ-ում ճանապարհի բարելավմամ նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Արմեն Աշոտյանի խոսքով՝ «ՀՀ կրթության մասին» օրենքում փոփոխություններով առաջարկում են օրենսդրական նախաձեռնությունը տարածել հաջորդ 9-րդ դասարանցիների վրա:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգանքով է վերաբերվում մեր գործընկեր Տիգրան Ուրիխանյանի կայացրած որոշմանը, ինչպես հարգանքով մոտեցել ենք մեր մնացյալ գործընկերների որոշումներին: Յուրաքանչյուր գործիչ ինքն է ընտրում այն ճանապարհը, որով նպատակահարմար է գտնում շարունակել իր գործունեությունը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1992 թ. ծնված Աննա Ա.-ն 2014 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ծիծեռնակաբերդի խճուղում գործող առևտրի կենտրոնի հագուստի խանութներից կատարել է մի շարք գողություններ:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը փոփոխության չի ենթարկվել, և որ Վրաստանը շարունակելու է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայտարարում է, որ ապրիլի ընթացքում ներհանրապետական էլեկրտագնացքներում ուղևորներին տրամադրվելու են զեղչեր: Օրինակ՝ անվճար կլինեն դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող աշակերտների և ուսանողների խմբերի համար:
Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անունից դրա ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթի ժամանակ նախ անդրադարձավ երեկ կառավարության հարցուպատասխանին, որի ժամանակ տեղի ունեցածը նա անվանեց «թատերական ներկայացում»:
Հակամարտության սրացման պատճառով փակվել են Եմենի բոլոր հիմնական ծովային նավահանգիստները, որոնցով ամսական արտահանվում է Masila տեսակի 1.4-1.5 միլիոն բարել:
«Ռուսաստանը հետաքրքրված չէ ԼՂ հակամարտության բռնկմամբ»,- այս մասին, ի պատասխան 168.am-ի հարցի, ասաց ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, մի շարք համալսարանների դասախոս Գորդոն Հահնը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույց-մամուլի ասուլիսի ընթացքում: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս Արևմուտքը կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, քանի որ մի շարք փորձագետներ պնդում են, որ լարվածությունը հրահրում է Ռուսաստանը, նա պատասխանեց, որ չի կարծում, թե Ռուսաստանը հետաքրքրված է հակամարտության բռնկմամբ: Նրա որակմամբ` ԼՂ հակամարտությունը խիստ լոկալ հակամարտություն է: «Այն հիմնված է Երևանի և Բաքվի միջև առկա անվստահության և սովետական պետականաշինության ժառանգության վրա»,- նկատեց վերլուծաբանը:
Իրակլի Գարիբաշվիլին նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանն անվանել է սեկտա:
Այսօր՝ մարտի 26-ին, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
«Մեր բեմը պետք է լինի այնպիսին, որ քաղաքական իմաստով վարկաբեկված մարդիկ այնտեղ չլինեն, որովհետև, եթե հերթական անգամ մենք փորձենք վարկաբեկված դեմքերին հարթակ բարձրացնել, մեր ժողովուրդը նորից հասկանալու է, որ արմատական փոփոխություն տեղի չի ունենալու»: Հարցին՝ անուններ կնշե՞ք՝ ովքե՞ր են լինելու Ձեզ հետ, Ժ. Սէֆիլյանն այսպես պատասխանեց. «Այսօր Հիմնադիր խորհրդարանն ունի իր շուրջ համախմբված տարբեր մարդկանց: Կարծում եմ՝ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, դժվարանում եմ այլ անուններ տալ»:
Գործարքներից ստացված միջոցների 40 մլրդ դրամը նախատեսվում է օգտագործել ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար: Մնացած գումարի հաշվին կհամալրվի կայունացման դեպոզիտային հաշիվը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների եւ 2015թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին հարցերը:
Որոշակի տվյալներով՝ հրթիռի հեռահարությունը կազմում է 5500 կիլոմետր:
«Իձումո» ուղղաթիռակիրն ունակ է կրել մինչև 28 թռչող սարք:
Որոշման նախագծով նախատեսված էր պատվովճարի չափը սահմանել 40 հազար դրամ: Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է 70-ամյա հոբելյանի նախաշեմին, հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների ծառայությունը երկրին, ամենամսյա պատվովճարը կրկնապատկել, հասցնել 50 հազար դրամի: