Ցեղասպանությունների դատապարտման նշանակությունը. Արմեն Ռուստամյան

Այս նշանակության խորը գիտակցումն է բերել նրան, որ ՀՅԴ-ն այսպիսի նախաձեռնությունների իրականացման հետևողական ջատագովն է: Այսպիսի նախաձեռնությունները լիովին տեղավորվում են նաև Դաշնակցության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի տրամաբանության մեջ՝ «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման պետական հիմնադրույթների մասին»: Սա առանձնահատուկ կարևորություն է ձեռքբերում հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Այսպիսի գործընթացի անրաժեշտությունը ունի հետևյալ գլխավոր հիմնավորումները՝

  • Նախ բնական է, որ Օսմանյան Թուրքիայում նույն ժամանակատվածում հայրենազրկման և ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը իր զորակցությունն է հայտնում մյուս բոլոր ազգերին, որոնց նկատմամբ ևս իրականացվել է պատմականորեն փաստված և միջազգային ակտերով հաստատված նմանօրինակ ոճրագործություն:
  • Այսպիսի փոխկապակցվածությամբ ոճրագործության ճանաչումը և դատապարտումը Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպան քաղաքականության աննախադեպության և առանձնահատկության ամենապերճախոս վկայությունն է՝ փաստելով նրա ժամանակային և տարածքային տարածվածությունը և տարբեր ազգերի դեմ ուղղված լինելու հանգամանքը, ինչը ընգծում է դրա մարդատյաց, տևական և զանգվածային բնույթ ունենալը:
  • Սրանով ամրապնդվում է մեղադրանքը ուղղված Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ ներկայացող Թուրքիայի Հանրապետությանը, քանի վերջինս շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և ընդլայնվում է ցեղասպանությունների և ժխտողականության դեմ պայքարի միջազգային ճակատը:
  • Սա իրավագիտական ամենածանրակշիռ փաստարկներից է, որ ցեղասպանությունը ուղղված չէ միայն մեկ ազգի նկատմամբ, այլ հանցագործություն է կատարված և° քաղաքակիրթ ազգերի, և° համայն մարդկության դեմ: Նույն կերպ, ինչպես որ մեկ անմեղի դատապարտումը կամ մեկ հանցագործի անպատիժ մնալը ոտնձգություն է ընդհանրապես արդարադատության հանդեպ:
  • Միևնույն ժամանակ ցեսասպանությունը՝ որպես այդպիսին լինելով ¥իմա՝ հանցանք մարդկության դեմ¤ չի կարող ունենալ վաղեմության ժամկետ, ուստի չի կարող միայն անցյալին կամ պատմաբաններին թողնվել:
  • Հետևաբար, չդատապարտված ոճիրը մշտապես մարդկությանն ուղղված մարտահրավեր է և անխուսափելիորեն բերում է նորանոր ցեղասպանություններ:
  • Ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային փորձն ու համապատասխան գործընթացներն են ձևավորել ժամանակակից ցեղասպանագիտությունը:
  • Այս հիմքերով է ժխտողականությունը, դառնալով լիովին հիմնազուրկ ու սնանկ, գնահատվում որպես վտանգավոր ու դատապարտելի:

Պատահական չէ, որ առաջադեմ մարդկությունը ժխտողականության դատապարտումը անհրաժեշտ է համարում, որովհետև դրա հետևում թաքնված է հանցագործության պարտակումը և խոչընդոտում է ցեղասպանությունների կանխարգելումը: Սա է պատճառը, որ շատ երկրներում դա քրեականացված է: Ուստի, հստակ է, որ ժխտողականությունը ոչ այնքան կապված է խոսքի ազատության սահմանափակման հետ, որքան դարձել է հիմնական միջոցը խուսափելու պատասխանատվությունից՝ չկա հանցանք՝ չկա պատիժ տրամաբանությամբ, իսկ եթե հնարավոր չէ խուսափել մեղադրանքից, ապա գոնե դա չավարտվի համապատասխան պատժով:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոչընդոտում արդարադատության իրականացմանը, ինչն էլ հստակ քրեորեն հետապնդելի արարք է: Ըստ էության, սրան է հակադրվում պահանջատիրությունը՝ որպես արդար հատուցմանն ու ամբողջական արդարության հաստատմանն ուղղված պայքարի գաղափարախոսություն: Պահանջատիրությունը կոչված է, չեզոքացնելով ժխտողականության հետևանքները, հասնել լիարժեք արդարադատության, ինչն էլ ողջ քաղաքակիրթ աշխարհի հիմնական առաքելությունն է: Հետևաբար անջատել ցեղասպանության ճանաչումը հատուցումից և պահանջատիրությունից, նույնն է, թե դատարանը բավարարվի մարդասպանի կողմից իր մեղքի խոստովանությամբ և ազատի նրան պատժից:

Կարդացեք նաև

 

Արմեն Ռուստամյան

Տեսանյութեր

Լրահոս