Բաժիններ՝

Սվոփ գործարքի պայմանագիր՝ Հայաստանի կենտրոնական բանկի ու Չինաստանի ազգային բանկի միջև

Այսօր Պեկինում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ: Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հանդիպման արդյունքում ստորագրվել է ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև 77 մլրդ ՀՀ դրամի և 1 մլրդ չինական յուանի սվոփ գործարքի պայմանագիր:
Պայմանագիրը միտված է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղղակի ներդրումների ավելացմանը:
ԿԲ նախագահը գտնվում է Չինաստանում ՀՀ նախագահի պաշտոնական պատվիրակության այցի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031