Սեյրան Օհանյան. ՀՀ սահմանամերձ բնակավայրերում լարվածությունն ազդում է նաև բնակչության վրա

Այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտահոգություն հայտնեց, որ սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության միջոցները բավարար չեն, ապաստարաններ կամ չկան, կամ լավ վիճակում չեն, կամ փոքր են ու հարցրեց, թե ե՞րբ է լուծելու այդ խնդիրը: Զ.Փոստանջյանը նշեց, որ, օրինակ, Չինարի գյուղում ապաստարանը հին է, չի բավարարում՝ նախատեսված է 200 հոգու համար, բայց գյուղում ապրում է 1000 մարդ:

ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը համաձայնեց, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում լարվածությունն ազդում է նաև բնակչության վրա: Ըստ նրա՝ ՊՆ-ն ուսումնասիրում է սահմանամերձ բնակավայրերի խնդիրը, որոնք իրենց վրա զգում են հակառակորդի կրակոցները: Նախարարի խոսքով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է քաղպաշտպանության խնդիրները, ապաստարանների վիճակը, և առաջարկություններն արդեն տվել է, Տավուշում ստեղծվել են օրինակելի ապաստարաններ՝ և՛ ընդհանուր սպառման, և՛ անհատական. «Աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում են և շուտով ռազմավարություն կներկայացնենք կառավարությանը որոշում ընդունելու համար»:

Ս.Օհանյանի խոսքով՝ աշխատանքները կավարտվեն 2015թ., 2016 թ. բյուջեի մեջ որոշակի պլանավորում կիրականացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031