Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
«Կրթական համակարգի հիմքում ի սկզբանե դրել ենք երեք կարևոր գործոն. առաջին՝ ազգային դպրոց և ազգային կրթակարգ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի կրթագիտական ավանդույթների պահպանում և ժամանակի պահանջներին համահունչ կրթական համակարգի կառուցում, կրթության միջազգայնացում, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից և մրցունակ կրթական համակարգ: Միջազգայնացման շնորհիվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանը դարձել է եվրոպական կրթական տարածքի մաս»,- նշել է Ա. Աշոտյանը:
Ձերբակալվածների թվում կան 18 երկրների ներկայացուցիչներ:
Փետրվարի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն և հայտնել, որ նախորդ օրը իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից, և նրա հեռանալուց հետո հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը:
Մարտի 11-ին, ժամը 12.05–ին, Էջմիածին քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի պահպանություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վայրկյաններ առաջ ատրճանակով զինված մի քաղաքացի զենքի սպառնալիքով փորձել է բանկի աշխատակցուհիներից մեկից գումար հափշտակել:
Ժնևյան քննարկումներն այն ձևաչափն են, ուր գործընթացի անմիջական մասնակիցներն են Վրաստանը, Աբխազիան ու Հարավային Օսիան, որոնք կարող են ուղիղ խոսել միմյանց հետ:
Ազգային ժողովի 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստերը պետք է կայանային մարտի 16-19-ը, սակայն այն հետաձգվել է 1 շաբաթով: Որպես պատճառ նշվում է, որ մարտի 16-20-ը Հայաստանում կայանալու է ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Փոխադարձաբար կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը, այլ ոլորտներում կապերի ընդլայնումը:
Քանի դեռ ԵՄ-ը չի ստեղծել իր բանակը, նա շարունակում է ներկայանալ որպես փափուկ ուժ:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը նորմալ է: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակոբյանը հետազոտություններ է անցել, այժմ վիրահատական միջամտության կարիք չկա: Նրա տեղեկացմամբ՝ Հակոբ Հակոբյանն այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ երեկ նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Սա եզակի այն ծրագրերից է, որից օգտվում են ոչ թե սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում ներառված քաղաքացիները, այլև բացառապես նրանք ում մոտ բժիշկն ախտորոշում է կյանքին վտանգ սպառնացող սուր, ծանր ինֆարկտ»,-այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւի եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-17-ը պաշտոնական այցով կմեկնի Բալթյան երկրներ:
Լավրովի խոսքերով` Մոսկվան քաղաքական օգնություն կցուցաբերի Աբխազիային` նրա միջազգային դիրքերն ամրապնդելու համար:
Այս մասին հայտարարել է թուրք գեներալ Աբիդին Ունալը:
Այս տարի Գալիպոլիի ճակատամարտի և հայկական ջարդի հիշատակման արարողությունները տեղի են ունենալու նույն օրը: Մեր ցանկությունն ու հույսն է, որ թե՛ Գալիպոլիում և թե՛ Երևանում սգո և անչափ կարևոր այս հիշատակման արարողությունները կօգտագործվեն հարգելու համար այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն էին կորցրել և նաև ցուցադրելու համար հիշելու և հաշտվելու կարևորությունը: Գալիպոլիի միջոցառումը յուրահատուկ նշանակություն ունի այն երկրների համար, ում զինծառայողները կռվել ու զոհվել են այնտեղ՝ ներառյալ Մեծ Բրիտանիայից, ուստի սպասվում է բարձր մակարդակի այց Մեծ Բրիտանիայի կողմից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի Պետության կառավարության ղեկավար Ջաբեր Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ-Քուվեյթի միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորել է այդ երկրի վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը: Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Քուվեյթի էմիրի նստավայր՝ «Բայան Փալաս», որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հանդիպումը:
Քիչ առաջ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպանություն է գործել 11-ամյա մի աղջիկ:
Նախորդ տարվա դեկտեմբերի կեսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չէր բացառել, որ Ղրիմում կարող է տեղակայվել ռուսական միջուկային զենք:
Ուորլիքը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կողջունի այդ որոշումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Մարտի 10-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարությունից հետո շատ է խոսվում հասարակության մոտ առաջացած հիասթափության մասին: Շատերն են նշում, որ մարդիկ հիասթափվել են ոչ միայն Գագիկ Ծառուկյանից և ԲՀԿ-ից, այլև՝ ընդհանուր ընդդիմադիր դաշտից: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որը շատերն անվանում էին «Գագիկ Ծառուկյանի քաղաք», մարդկանց մեծ մասը հիասթափված չէ ԲՀԿ նախկին առաջնորդից, […]
Ռուսաստանի փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է, որ իրանական միջուկային ծրագիրը կկարգավորվի շուտով:
Աչքիս առջև է մայրիկիս անշնչացած մարմինը` նետված անապատ այն բանի համար, որ ինձ ավանդել էր չուրանալ Հիսուս Քրիստոսին` մեր Փրկչին: Ես տեսել եմ տանջամահ եղող հորս, ով իր փոքրիկ աղջկան պատգամել էր. «Հավատա՛ մեր Տիրոջը, թող Նրա կամքը կատարվի»: Ես տեսա հազարավոր գեղանի մայրերի սիրասուն դուստրերին, որ նահատակվեցին թուրքի մտրակի կամ դանակի հարվածներից, սովից ու ծարավից կամ էլ քշվեցին գերության, որովհետև չուրացան իրենց քրիստոնեական փառավոր հավատքը:
Երեխայի սիրտն աշխատում էր 5 տոկոսով, այժմ՝ արդեն 30: Բժիշկների խոսքերով, նրա սիրտը երկրորդ հարվածին չի դիմանա:
Նորագույն գենետիկ հետազոտություններով ապացուցվել է հայ ժողովրդի ծագման թվագրության իսկությունը, որ 5-րդ դարում տվել է պատմահայր Մովսես Խորենացին:
Այս մասին նշված է «Ռոսսիա 1» հեռուստաալիքի կայքում:
ՀՀ նկարիչների միությունից տեղեկացնում են, որ այսօր կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Կոջոյանը:
«Մենք եվրոպական քաղաքակրթության հետ երբևիցե որևէ հակասություն չենք ունեցել»,- այսօր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Մամուլի ազգային ակումբում հրավիրված «Հայաստանը ԵՏՄ-ում. Ռիգայի խորհրդաժովին ընդառաջ. ո՞րն է լինելու Երևանի կարգախոսը» թեմայով հասարակական-քաղաքական քննարկման ընթացքում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը: Նա նշեց, որ այլևս հասկանալի է, որ Եվրոպական միության հետ հանրավոր չէ վավերացնել Ասոցացման համաձայնագիրը, հաշվի առնելով ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին, ուստի կարևոր է հասկանալ, թե ինչ է առաջարկվում Հայաստանին այդ կառույցի կողմից: