Թուրքիան պատրաստ է ԵՄ-ին ապահովել 60.000-անոց բանակով. Վոլքան Բոզքըր
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի` Եվրամիության հարցերով պետնախարար ու ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը հերթական անգամ հայտարարել է, որ եթե Թուրքիան լիներ ԵՄ-ի անդամ, ապա կկարողանար նրան ապահովել 60.000-անոց բանակով.
«Քանի դեռ ԵՄ-ը չի ստեղծել իր բանակը, նա շարունակում է ներկայանալ որպես փափուկ ուժ: Առանց բանակի, ահնար է գերուժ դառնալը: Եթե Թուրքիան դառնա ԵՄ-ի անդամ, ապա կկարողանա ապահովել նրա 60.000-անոց բանակի ստեղծումը»:
Բոզքըրը ողջունել է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծման հարցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշումը: Բոզքըրը ԵՄ-ի միասնական բանակի ստեղծումը կարևորել է Ուկրաինայի, Սիրիայի, Իրանի և Վրաստանի վերջին զարգացումների ֆոնոին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը Բոզքըրը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Թուրքիան կարող է նպաստել 60.000-անոց եվրոպական բանակի ստեղծմանը: