Ինչու է հետաձգվում ԱԺ հերթական նստաշրջանի քառօրյան

Ազգային ժողովի 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստերը պետք է կայանային մարտի 16-19-ը, սակայն այն հետաձգվել է 1 շաբաթով: Որպես պատճառ նշվում է, որ մարտի 16-20-ը Հայաստանում կայանալու է ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը: Սակայն, որոշ տեղեկություններով, հաջորդ շաբաթ նաև քաղաքական մեծամասնության մի շարք անդամներ բացակայելու են երկրից և քվեարկությունների ժամանակ քվորումի խնդիր կարող է առաջանալ ու հենց այդ պատճառով էլ նիստերը հետաձգվել են:

 

Տեսանյութեր

Լրահոս