![](/banners/BeFunky-design.jpg)
Կան լավ նորություններ, որ հայ մարզիկները մասնակցելու են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին. Ուորլիք
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/james_warlick_210813.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ կան լավ նորություններ, որ հայ մարզիկները մասնակցելու են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:
Ուորլիքը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կողջունի այդ որոշումը, և որ դա դրականորեն կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պլանում:
Ավելի վաղ Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարար Ազադ Ռագիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը, եթե հայկական կողմը որոշի մասնակցել Եվրոպական խաղերին: