Բաժիններ՝

Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը նորմալ է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը նորմալ է: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակոբյանը հետազոտություններ է անցել, այժմ վիրահատական միջամտության կարիք չկա: Նրա տեղեկացմամբ՝ Հակոբ Հակոբյանն այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ երեկ նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:

Նշենք, որ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս