
Արմավիրում 11-ամյա աղջնակ է ինքնասպան եղել. armlur.am

Armlur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպանություն է գործել 11-ամյա մի աղջիկ: Armlur.am-ի հետ զրույցում Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը հայտնեց, որ ինքը քիչ առաջ է իմացել կատարվածի մասին և շտապում է դեպքի վայր: Գյուղապետի խոսքով՝ աղջնակի ընտանիքը սոցիալապես վատ պայմաններում է ապրում: «Ամեն օրվա իրենց աշխատածով հազիվ ծայրը ծայրին են հասցնում: Քույր, եղբայր ունի: Դեռևս պատճառների մասին չգիտենք: Տեսնենք՝ ինչ կպարզվի»,- ասեել է գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: