Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քուվեյթի ԱԺ նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին:

Քուվեյթի Ազգային ժողովի նախագահն իր և խորհրդարանի անունից ողջունել է Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն և համոզմունք հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Փոխադարձաբար կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը, այլ ոլորտներում կապերի ընդլայնումը: ՀՀ վարչապետը և Քուվեյթի ԱԺ նախագահը կարևորել են նաև միջազգային կառույցների շրջանակում հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումը և նշել, որ երկու երկրների արտաքին քաղաքականության հիմքում ընկած են պետությունների ու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության, միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանային կայունության պահպանման համամարդկային արժեքները: Քուվեյթի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի գործունեությունը տարբեր ոլորտներում և տեղի հայկական սփյուռքի դերը՝ տարբեր ոլորտներում երկրի զարգացմանը նպաստելու գործում:

AJ1

AJ2

AJ3

Մարզուք Ալ-Ղանիմը կարևորել է ՀՀ վարչապետի այցի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացումը և հայտնել Քուվեյթի խորհրդարանի աջակցությունը դրանք կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները քննարկել են միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո ՀՀ վարչապետը շրջայց է կատարել Քուվեյթի խորհրդարանով և ներկա գտնվել խորհրդարանի լիագումար նիստին:

ՀՀ կառավարություն

Տեսանյութեր

Լրահոս