Բաժիններ՝

Անահիտի փոքրիկ սիրտն ամեն վայրկյան կարող է կանգ առնել. մայրը օգնություն է հայցում

Փոքրիկ Անահիտ Հակոբյանը ծնվել և մեծացել է Երևանում: Երկու տարեկանից տառապում է սրտի անբավարարությամբ և գտնվում է բժիշկների հսկողության տակ /ախտորոշումը՝ էդիլատացիոն կարդիոմիոպաթիա/:

Անցյալ տարվա նոյեմբերին երեխային ծնողները գտնում են անգիտակից վիճակում և շտապօգնությունով տեղափոխում «Արաբկիր» ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունք:

Երեխայի սիրտն աշխատում էր 5 տոկոսով, այժմ՝ արդեն 30: Բժիշկների խոսքերով, նրա սիրտը երկրորդ հարվածին չի դիմանա:

Այն կարող է կրկնվել ամեն վայրկյան:Հայաստանի բժիշկներն իրենց խոսքով անզոր են՝անհրաժեշտ է սրտի փոխպատվաստում: Էպիկրիզը տարբեր Եվրոպական երկրներում ուսումնասիրվել է և պարզվել, որ այդ իրականացնելու համար անհրաժեշտ է 150000 Եվրո: Երեխային առաջնահերթ անհրաժեշտ է հետազոտում Գերմանիայի կլինիկաներից մեկում, որի գումարը կազմում է 15000 Եվրո:

Երեխայի կյանքը կրկին վտանգված է: Ընտանիքը դիմում է հանրության օգնությանը:
ՎՏԲ-Հայաստան բանկում փոքրիկ Անահիտի մայրիկի՝ Հասմիկ Հարությունյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

16066001848402 /ՀՀդրամ/,

16066001848403 /ԱՄՆ դոլար/,

16066001848404 /Եվրո/,

16066001848405 /ՌԴռուբլի/, SWIFT: ARMJAM22:
Անահիտի մայրիկի հեռախոսահամարն է՝ +37498 35 31 45:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37495 14-20-24

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս