Մոսկվան պատրաստ է աջակցել Սուխում-Թբիլիսի երկաթուղու վերականգնմանը. Լավրով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իրենք քննարկել են Ժնևյան քննարկումների հարցը:

Լավրովը հայտարարել է, որ իրենք քննարկել են Անդրկովկասի անվտանգության վերաբերյալ Ժնևյան քննարկումների հաջորդ փուլի անցկացման հարցը` հավելելով, որ իրենք դրանք համարում են շատ և շատ օգտակար ձևաչափ:

Լավրովի խոսքերով` իրենք ձգտելու են հասնել ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրմանը, և որ Ժնևյան քննարկումներն այն ձևաչափն են, ուր գործընթացի անմիջական մասնակիցներն են Վրաստանը, Աբխազիան ու Հարավային Օսիան, որոնք կարող են ուղիղ խոսել միմյանց հետ:

Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Սուխում-Թբիլիսի երկաթուղու վերականգնման գործընթացին, սակայն որոշումը պետք է ընդունեն Աբխազիան ու Վրաստանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031