Պետք է հասկանալ՝ ի՞նչ պայմաններ են առաջարկվում Հայաստանին ԵՄ-ի կողմից. Արամ Գ. Սարգսյան

«Մենք եվրոպական քաղաքակրթության հետ երբևիցե որևէ հակասություն չենք ունեցել»,- այսօր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Մամուլի ազգային ակումբում հրավիրված «Հայաստանը ԵՏՄ-ում. Ռիգայի խորհրդաժովին ընդառաջ. ո՞րն է լինելու Երևանի կարգախոսը» թեմայով հասարակական-քաղաքական քննարկման ընթացքում ասաց  Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը: Նա նշեց, որ այլևս հասկանալի է, որ Եվրոպական միության հետ հանրավոր չէ վավերացնել Ասոցացման համաձայնագիրը, հաշվի առնելով ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին, ուստի կարևոր է հասկանալ, թե ինչ է առաջարկվում Հայաստանին այդ կառույցի կողմից:

«Արդյո՞ք  ԵՄ ներկայացուցիչները պնդում են, որ բոլոր այն ստանդարտները, որոնք իրենք իրենց համար մշակել են, պետք է մեզ համար պարտադիր ընդունելի լինեն: Արդյոք հաշվի են առնելու մեր որոշակի առանձնահատկությունները և արդյոք փորձելու են մեր առաջարկությունները դնել քննարկման: Մենք, իսկապես եվրոպական քաղքակրթության հետ որևէ հակասություն չենք ունեցել երբևիցե, որովհետև ավանդական եվրոպական քաղաքակրթությունը եղել է ամենաբարձր որակի քաղաքակրթությունը և իհարկե մենք շատ բան այնտեղից սովորել և ընդօրինակել ենք: Շատ կարևոր կլիներ, որ նաև ՀՀ մշակույթն ու քաղաքակրթության տարրերը ներկայացված լինեին Եվրոպայում:

Արդյոք եվրոպական երկրները Ցեղասպանության  հարյուրերրորդ տարելիցի հետ կապված փորձելու են միասնական դիրքորոշում ունենալ և արդյոք  ճանաչելու են եվրոպական երկրները  Ցեղասպանության փաստը, դատապարտելո՞ւ են այն և  ավելին՝ պահանջելո՞ւ են, որպեսզի նրա հետևանքները հաղթահարվեն: Սա քաղաքական խնդիր է, որը նույնպես ծրագրի հետ է կապված և ինչո՞ւ ոչ՝ դա վերաբերմունք է մեր երկրի և մեր պատմության այդպիսի փաստերի նկատմամբ: Խոսք է գնում արժեհամակարգի մասին, իսկ արժեհամակարգը համարվում է, որ բարոյական նորմերն են, որոնք պետք է պահպանվեն և զարգանան: Անհրաժեշտ է հասկանալ այն պայմանները, որոնց շուրջ պետք է բանակցություններ կսվեն ԵՄ-ի հետ: Ծանոթ չլինելով կոնկրետ խնդիրներին՝ դժվար է  տեսակետ հայտնել: Միանշանակ է, որ կապերը պետք է զարգանան, միանշանակ է, որ մենք պետք է ունենանք ընդհանուր խնդրներ և ծրագեր, որոնք կարելի է իրականացնել»,- ասաց Ա. Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս