ԱՄՆ-ում հայեր են ձերբակալվել

CBSLA.com-ի փոխանցմամբ` ԱՄՆ ներգաղթյալների ու մաքսային ոստիկանության գործակալները Լոս Անջելեսի շրջանում իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են ավելի քան 200 օտարազգի, որոնք կապված են հանցագործ աշխարհի հետ և սպառնալիք են ներկայացնում հասարակության համար:

Այս մասին երկուշաբթի հայտարարել են իրավապահները: Cross Check գործողությունը նախորդ շաբաթ անցկացվել է Հարավային Կալիֆորնիայի վարչական 6 շրջանում` ներառյալ Լոս Անջելեսը, Օրանժը, Սան Բեռնարդինոն ու Ռիվերսայդը:

Ընդհանուր առմամբ, մարտի 1-ին մեկնարկած գործողութունների արդյունքներով ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ, որոնց ավելի քան կեսը մեղադրվում է միտումնավոր սպանության, մանկական պոռնոգրաֆիայի, կողոպուտի, առևանգումների ու բռնաբարությունների մեջ:

Ձերբակալվածների թվում կան 18 երկրների ներկայացուցիչներ` ներառյալ նաև Հայաստանը, Եգիպտոսը, Պերուն, Մեքսիկան ու Հարավային Կորեան: Ամենամեծ ներկայացուցիչներն ունի հարևան Մեքսիկան` 167 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031