Թուրքիան ամբողջովին հրաժարվում է F-4 տիպի կործանիչներն օգտագործելուց
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիան վաղվանից սկսած ամբողջովին հրաժարվում է F-4 տիպի կործանիչների օգտագործումից: Այս մասին հայտարարել է թուրք գեներալ Աբիդին Ունալը:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ չնայած նրան, որ վերջին շրջանում կործանվել են F-4 տիպի մի շարք կործանիչներ, որոնց Իսրայելն արդիականացրել է 2002 թվականին, Անկարան չի հրաժարվի դրանց գործածումից:
Նրա խոսքերով` Թուրքիայում պարբերաբար ստուգման են ենթարկվում F-4 տիպի կործանիչները, և որ Անկարան մտադիր է դրանք օգտագործել ընդհուպ մինչև 2020 թվականը: F-4 տիպի վերջին երկու կործանիչները Քոնիայի նահանգում կործանվել են այս տարվա մարտի 5-ին:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Թուրքիայում վերջին 10 օրում F-4 տիպի 3 ինքնաթիռի կործանման համար մեղադրում են Իսրայելին: