
ՌԴ-ում «Ղրիմ. Վերադարձ դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմը կցուցադրվի մարտի 16-ին

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Անդրեյ Կոնդրաշովի «Ղրիմ. Վերադարձ դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմը կցուցադրվի մարտի 16-ին, ժամը 22.10-ին: Այս մասին նշված է «Ռոսսիա 1» հեռուստաալիքի կայքում: Հեռուստաալիքն ավելի վաղ ցուցադրել է ֆիլմի մի մասը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆիլմում պատմում է 2014 թվականի մարտին Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին: Պուտինը մասնավորապես հայտարարել է, որ իրենք վարվել են այնպես, ինչպես որ պարտավոր էին վարվել:
2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որի մասնակիցների 96 տոկոսը կողմ արտահայտվեց թերակղզին Ռուսաստանին միացնելուն: Արդեն մարտի 18-ին Ղրիմի իշխանությունները Մոսկվայի հետ ստորագրեցին համապատասխան պայմանագիր: