Գյումրիում Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ի առավոտյան տեղի ունեցած ընտանեկան սպանդից հետո նույն հասցեի մյուս բնակիչը՝ Կարինե Ավետիսյանը, ով սպանված ընտանիքի ազգականն է՝ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր աղջիկը, տեղի ունեցածից հետո մինչ օրս իր բնակարան չի վերադարձել:
Հունվարի 21-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Ֆրունզեի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Վ.-ին:
Մուշեղ Շուշանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր կլինի՞ ինչ-որ բան անել, որպեսզի Վալերի Պերմյակովը հայտնվի ՀՀ իրավապահ մարմինների իրավազորության ներքո, եթե քննության ընթացքում պարզվի, որ ձերբակալումն իրավաչափ չի եղել: Ի պատասխան Մուշեղ Շուշանյանն ասաց. «Վստահ եմ՝ ոչ: Այդ հնարավորությունը, այդ պահն արդեն իսկ բաց է թողնվել Հայաստանի իրավասու մարմինների կողմից: Մենք գիտենք, որ հիմա նա գտնվում է Ռուսաստանի իրավազորության ներքո, և, ես վստահ եմ, որ ռուսական իշխանությունների կողմից նրան Հայաստանի իրավազորությանը հանձնելը բացառվում է:
«Վերջին տարիներին նկատելի է նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածության աճի միտում, սակայն դա կատարվում է հիմնականում քաղաքներում տեղակայված մանկապարտեզների հաշվին: Դեռեւս պահպանվում է գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության մատչելիության ցածր մակարդակը»:
«ՀԺ»-ն հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին՝ ճշտելու, թե ռուսական ռազմաբազայում ծառայող երկու ռուս զինվորները, ովքեր 1999 թվականին Գյումրիի կենտրոնում երկու հոգու սպանել ու մի քանիսին վիրավորել էին, իսկ այնուհետեւ հայաստանյան դատարանի կողմից դատապարտվել 14 եւ 15 տարվա ազատազրկման, ՀՀ-ի ո՞ր քրեակատարողական հիմնարկում են կրել իրենց պատիժը եւ քանի տարի, ու ո՞ր թվականին են նրանք տեղափոխվել ՌԴ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
Առաջին անգամ հայկական շուկայում, հաճախորդները կկարողանան օգտվել բոլոր բանկային ծառայություններից շաբաթվա բոլոր օրերին, ցանկացած ժամի:
Հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործության մեղավորներին արդար դատավճռի պահանջով են հանդես եկել մի խումբ ակտիվիստներ:
Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիվանդները ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, հիվանդների բուժումը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:
Ներկայումս ժամանակն է՝ դիվերսիֆիկացմամբ լրջորեն զբաղվելու համար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունվարի 21-ին, ժամը 16.00-ին, Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Ս.-ին:
Այս մասին գործակալությանը հայտնել է Դաշնության խորհրդի անդամ Իգոր Չեռնիշենկոն, ով այսօր այցելել է Հայաստանի դեսպանատուն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման և ագրոբիզնեսի կազմակերպման ոլորտում:
Այսօր, իր ծննդյան օրը, կատարվեց Գոռի ամենացանկալի երազանքը: Այժմ փոքրիկն առանց օր կորցնելու կարող է մեկնել վիրահատության: Հենց ծննդյան օրը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհրդի նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո, փոքրիկի հաշվեհամարին է փոխանցելու և ամբողջացնելու վիրահատության և բուժման համար անհրաժեշտ գումարը:
Այդ մասին նշված է Կենտրոնական բանկի նյութերում:
Շարունակվում են առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը զորակոչիկների եւ ծնողների կողմից:
Լուսանկարիչ Լորենս Հոլդերը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր մեծացնել iPhone-ի տեսախցիկը սովորական իրերի օգնությամբ:
Ենթադրվում է, որ երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմելու է 7000 կիլոմետր, որի հաղթահարումը կպահանջի երկու օր:
Կոռուպցիոն գործն ուղարկվել է վերանայման:
24-ին արևելյան շրջաններում, 27-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
2015թ. հունվարի 15-ին Գյումրի և Երևան քաղաքներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային միջոցառումներ՝ Գյումրու ռուսական ռազմակայանի զինծառայող՝ Վալերի Պերմյակովի կողմից 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության կապակցությամբ:
Նրանք պետք է նախապատրաստեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը երկիր:
«Իրականում ՌԴ տնտեսության ճգնաժամն արդեն իսկ իրականություն է: Հարցն այն է, թե որքա՞ն երկար այն կշարունակվի և որքա՞ն խորը այն կլինի: Իհարկե, ինչպես նշեցիք, շատ բան կախված է արտաքին գործոններից` նավթի գնանկումից ու պատժամիջոցներից, թեև այսօր պատժամիջոցներից մեծ վնաս չի նկատվում»,- ասում է ՌԴ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ղեկավար, 1992-1993 թթ. ՌԴ Էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաևը:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ։
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանությանունից 10 օր անց սպանվածների հարազատներն ապրում են վախի մթնոլորտում:
Ղրիմից բացի, օկուպացվել է Ուկրաինայի տարածքի 7 տոկոսը՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 21-ին, ժամը 13.30-ին, Կոտայքի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ն:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները շարունակել են զարգանալ վերջին 18 ամիսների ընթացքում ևս՝ հստակ արդյունքներով. Վիզայի դյուրացման և հետընդունման համաձայնագիր, Հայաստանի հասանելիությունը ԵՄ ծրագրերին ու գործակալություններին, Հայաստան-ԵՄ համատեղելիության ամենաբարձր աստիճան՝ առավել, քան երբևէ»,- ասում է նա:
Զարիֆը Դավոս կմեկնի այսօր:
Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: