
Ավտոմեքենաների մարտկոցների գողը հայտնաբերվել է, փնտրվում են տուժողները

Հունվարի 21-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Ֆրունզեի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Վ.-ին:
Նա խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերից մինչև հունվարի սկիզբը Շենգավիթի վարչական տարածքում տարբեր ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական 9 մարտկոց և 1 բաճկոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն