Կոտրել էին «Օպել Աստրա ՋԻ»-ի պատուհանը և գողություն կատարել
2014 թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կոտրել են շենքերից մեկի բակում կայանված «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի դռան պատուհանը և բեռնախցիկից գողացել գազի գլանակը, դիմային հայելին և ավտոմեքենայի հաշվիչը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունվարի 21-ին, ժամը 16.00-ին, Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Ս.-ին:
Պարզվել է, որ գողությունը կատարել են Արմեն Ս.-ն և 1979 թ. ծնված Մովսես Մ.-ն /կալանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, կալանքը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում/:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն