Բաժիններ՝

Փոքրիկ Գոռի համար մեկնարկած դրամահավաքը դադարեցվել է. Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ փոքրիկի հաշվեհամարին է փոխանցվելու վիրահատության և բուժման համար անհրաժեշտ գումարը

«Օգնենք փոքրիկ Գոռին» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 3-ամյա փոքրիկի առողջության վերականգնման համար սկսված դրամահավաքը դադարեցվում է:

«ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ՓՈՔՐԻԿ ԶԻՆՎՈՐ:

Սիրելի հայրենակիցներ մենք պաշտոնապես հայտարարում ենք ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ:

Այսօր, իր ծննդյան օրը, կատարվեց Գոռի ամենացանկալի երազանքը: Այժմ փոքրիկն առանց օր կորցնելու կարող է մեկնել վիրահատության: Հենց ծննդյան օրը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհրդի նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո, փոքրիկի հաշվեհամարին է փոխանցելու և ամբողջացնելու վիրահատության և բուժման համար անհրաժեշտ գումարը:

Բացի այդ, հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել հետվիրահատական ընթացքի բոլոր բուժական ծախսերը: Փոքրիկի ծնողները և հարազատները իրենց խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր ընդառաջեցին և իրենց լուման ներդրեցին երեխայի կյանքը փրկելու համար: Շնորհակալություն բոլորին:

Մեծ շնորհակալություն առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նաև բոլոր այն անծանոթներին, ովքեր իրենց հոգացավությամբ փոքրիկի ծնողների կողքին կանգնեցին և հավատելու հույս տվեցին: Շնորհակալություն Անի Քոչարին հետևողական կերպով ընդառաջելու և փոքրիկի ծնողներին մեծ աջակցություն ցուցաբելու համար: Շնորհակալություն բոլորի աղոթքների համար:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐԻՆ: ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿ, ԹՈՂ ՍԱ ԼԻՆԻ ՔՈ ՎԵՐՋԻՆ ԱՅՍՉԱՓ ԴԺՎԱՐԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՈՎ ԼԻ ԾՆՈՒՆԴԸ»,- ասված է գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս