Ավետիսյանների տունը այս պահին շրջափակված է ոստիկաններով, հայ եւ ռուս քրեագետներն ու քննիչները համատեղ աշխատում են տան ներսում, դեպքի վայրում: Հարեւանների ասելով, Վալերի Պերմյակովին եւս քիչ հետո կամ վաղը առավոտյան կբերեն դեպքի վայր, նրանց ենթադրություններով, երևի թե, վերջինիս վախենում են օրը ցերեկով բերել, որպեսզի հանկարծ մարդիկ չտեսնեն ու գլուխը ջարդեն:
Քաղաքացի Նորետա Է.-ի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Ես արդեն չգիտեմ՝ ինչ ձևով խոսեմ մարդկանց հետ, որ այս խաչը ես տանելու եմ ամբողջ կյանքով մեկ: Ես զարմանում եմ. էլ ի՞նչ կարելի էր անել: Գումար տրվեց, բողոքում եք՝ բողոքեք, դատարանը գումարը բավարարի, դա էլ ենք համաձայն: Ուզում եք նստե՞նք, դա էլ եմ նստում, տո իմ համար էլ եմ նստում, քո համար էլ եմ նստում: Հա: էլ ի՞նչ եք ուզում: Ի՞նչ եք ուզում: Ես էլ չեմ հասկանում»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից միջոցներ են ձեռնարկվել պայմանագրային պարտականությունները չկատարող ընկերությունների նկատմամբ պայմանագրով նախատեսված պատժամիջոցները կիրառելու՝ պայմանագրերը միակողմանի լուծելու, ինչպես նաև պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները գանձելու ուղղությամբ:
«Համենայնդեպս իրանց ընտանիքը թշնամի չուներ, իրանց քրտինքով աշխատող մարդիկ, փող չունեին, որ էդ փողի համար անեին, խելոք, անշառ: Սերոժի մականունը Շանթիկ էր, ասի՝ ի՞նչղ ես Շանթիկ ջան, դեպքից 5 օր առաջ, ասավ՝ յոլա էլի, փող ունենային, էս խանութը 11 հազար դրամ պարտք կունենայի՞ն: Եսիմ ով է կանգնած էս ամենի հետեւում, թող դրան գտնեն»:
Հունվարի 22-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները, ժամը 16.00-ին, Գավառի Հ.Աբրահամյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արսեն Բ.-ին:
«Ռոբերտ Քոչարյանի գնահատականները համահունչ են հասարակության շրջանում հնչող գնահատականներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը`գնահատելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անդրադարձը Գյումրիում օրերս տեղի ունեցած ողբերգությանն ու ՀՀ ներկայիս իշխանություններին ուղղված նրա քննադատությանը: Ըստ քաղաքագետի, Գյումրիի ողբերգությունը ցույց տվեց, թե որքան թուլացած է Հայաստանը, և, որ ՀՀ իշխանություններն այնքան են խեղճացած, որ, ըստ էության, վախենում են և հակասական գնահատականներ են տալիս տեղի ունեցածին: Ըստ Երվանդ Բոզոյանի՝ ՀՀ երկրորդ նախագահը փորձել է շեշտել, որ Գյումրիի իրադարձությունները ցույց տվեցին Հայաստանի իշխանության և պետության խղճուկ կարգավիճակը:
Ընթացիկ տարվա առաջին ամիսը հատկանշած իրադարձությունները մտածելու տեղիք են տալիս, որ մեր թշնամիները պետական մակարդակներով բազմաթիվ նոր ուղղություններով ձեռնարկել են շատ աշխույժ պայքար՝ հանրային կարծիքը կողմնորոշելու և հայկական պետությունների ուշադրությունը շեղելու քաղաքականության:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են պայմանագրային զինծառայող, 26 ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուի մահվան մասին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, զինծառայողը սպանվել է «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դտարանում Վարդան Պետրոսյանի մասնակցության տեղի ունեցված ավտովթարի գործի քննության ընթացքում ռեպլիկով հանդես եկավ տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը: Նա ասաց, որ մի ամբողջ տարի տևած դատավարության արդյունքում միջնորդվեց 6 ու կես տարվա ազատարզկման դատապարտել Վարդան Պետրոսյանին՝ «չնայած մեղադրյալը խլեց երկու 16-ամյա լուսավոր տղաների կյանք, որոնք զոհ դարձան անպատասխանատու մարդ արարածի, որը զվարճացած, […]
Ես ընդամենը ցանկացա ասել այդ մարդկանց, որ ես էլ գիտեմ այդ մասին, ես ինքս առաջինն եմ, իմ հայտարարության մեջ ասել որ, հնարավոր է, վարքագծի, էթիկայի կանոններ խախտած լինեմ: Ընդամենը կարելի էր զանգել, հարցնել, թե ինչու ես այդպիսի բան արել, հետո նոր քննադատությունների անցնել: Դա էր ամբողջ խնդիրը:
Դերասանը նշել է, որ հիմնականում կասկածում է տարածքի թմրամոլներին և հարբեցողներին, իսկ վերջին 20 տարիներին նման դեպք տեղի չէր ունեցել: Վերջին անգամ կողոպտել էին նրա արհեստանոցը, ինչն ինքը նկատել է պատերազմից վերադառնալուց հետո:
Դեսպան Սարգսյանն ու կոնգրեսական Շիֆն անդրադարձան ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգի հարցերի: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց կոնգրեսական Շիֆի անձնական դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերն ԱՄՆ քաղաքական օրակարգում մշտապես բարձր պահելու ուղղությամբ: Իր հերթին կոնգրեսական Շիֆը վերահաստատեց իր հանձնառությունը:
«Ես ընդհանրապես չէի ուզենա մեկնաբանել Քոչարյանի ելույթները, մինչև ինքը կփորձի հիշել, թե հիմիկվա իշխանության մեջ ո՞ւմ կադրերն են նստած, ո՞վ է դրանց բերել, ո՞վ է դրանց փոխանցել իշխանությունը, հետո նոր թող խոսա»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում արված որոշ ուշագրավ դիտարկումների մասին՝ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Հունվարի 21-ին, ժամը 08.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Մարտիկ Գ.-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ դիմելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ Թվիթերյան իր բլոգում գրել է. «Իմ կոչը նախագահներին՝ կանգնեցրեք բռնությունները շփման գծում և հավատարիմ մնացեք բանակցություններին»։
«Եթե մեզ ասում են` աշխատեք 100 դրամով, մենք էլ ասում ենք՝ մեզ վառելիքը տվեք ինքնարժեքով: Դա շատ մեծ քանակ չի, ու ներկրողների վրա ծանր չի նստի: Ասում ենք՝ դիմեք իշխանություններին, որպեսզի մեր հարկային բեռը թեթևացնեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Մենք հակված չէինք իրավիճակը սրելուն, քանի որ բոլորիս պահանջը մեկն էր եւ այն արդարացի էր: Ցավոք, մեր ուզածը կիսատ իրականացավ: Մենք նույնիսկ չհասցրեցինք լսել գլխավոր դատախազի խոսքը: Վերջնական տեսքի բերելու համար պետք է բոլորիս հորդորեմ՝ զուսպ մնալ, սպասել հարցի վերջնական կայացմանը՝ քննարկումից հետո:
Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 4-6 աստիճանով:
Դրանք շատ մեծ հարվածներ են յուրաքանչյուր տարի Ռուսաստանի տնտեսության համար:
Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։
Սկզբնական շրջանում որոշվել էր Ուկրաինային հատկացնել 1.8 միլիարդ եվրո:
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեին բոլոր տեսակի սահմանային միջադեպերի բացառման շուրջ, Մոսկվան դժգոհ կմնար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց 1990-1999թթ. Ադրբեջանի նախագահի խորհրդական, ադրբեջանցի դիվանագետ, կոնֆլիկտոլոգ Վաֆա Գուլուզադեն` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած աննախադեպ լարվածությանը: Նա նախ նշեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես պարզ է իր և բոլորի համար:
Ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 22-ին, ժամը 10.30-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռազմիկ Ռոմերի Հ.-ն:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
2015 թվականի սկզբին Դոնբասում ակտիվացել են ռազմական գործողությունները:
Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների եւ ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին:
Ռուսասատանի Դաշնության ռազմաբազայի ղեկավարությունը, շրջանցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, Հայաստանի Հանրապետության և Ռուսասատանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը, շարունակում է ապօրինի գործունեությունը՝ չփոխանցելով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իշխանություններին:
Այս մասին նշված է Վրաստանի ՆԳՆ-ի կայքում: